Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռազմատնտեսական կոմիտե ստեղծել, գործի դնել հաղթողի «կոդը». «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 02,2020 09:19

«Թե ինչ վիճակում է Հայաստանը (Հայաստան եւ Արցախ), շատերս հստակ պատկերացնում ենք: Թե ինչպես պետք է ոտքի հանել մեր երկիրը, ինչ որոշակի ծրագրերով ու հաշվարկված քայլերով, հիմա միայն մասնագետները կասեն: Պատերազմի օրերին եւ այս ընթացքում «ՀՀ»-ն շատ տնտեսագետների տեսակետներ է լսել, քննարկել այս կամ այն հարցը: Մի մասը զգուշավոր վերլուծություններ է անում, մի մասը՝ անիրատեսական (համենայնդեպս, մեր կարծիքով): Տեսակետներ էլ կան, որոնք արդեն հստակ առաջարկներ են պարունակում՝ թվային հաշվարկներով ու նպատակներով:

Տնտեսագետ Կարեն Ադոնցն, օրինակ, խոսել է «Ազգային ռազմավարություն» ունենալու, անհապաղ ռազմատնտեսական կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունից, նույնիսկ Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելու իրական հնարավորությունից: Իրական, որովհետեւ 10 մլն հայության համար, պրակտիկ առումով, դա իրատեսական է: Եթե, իհարկե, գործի դնենք «հաղթողի կոդը», ինչպես ձեւակերպում է տնտեսագետը:

Այլ կերպ՝ ինչպես մեզ հետ զրույցում մանրամասնեց մասնագետը, մենք պետք է պատրաստ լինենք՝ 2025 թ.՝ երաշխավորել Արցախի անվտանգությունը՝ 100 տոկոսով, 2030 թ.՝ հայտարարության միակողմանի խզման դեպքում վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը… Այս ամենի համար, իհարկե, անհրաժեշտ է, որ մեր տնտեսությունը ճիշտ կառավարվի: Նաեւ շեշտեց, թե մենք չպետք է կենտրոնանանք մեր եղած հնարավորությունների վրա ու բավարարվենք դրանով, քանզի այդպես ոտքի կանգնել չենք կարող, այլ՝ պետք է մեր առջեւ նպատակ դնենք ու հասնենք դրան…»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031