ՍԴՀԿ Հայաստանի արդեն նախկին վարչությունը, որի թվում նաեւ ես՝ ՍԴՀԿ ատենադպիր Ռադիկ Կարապետյանս, Հայաստանի հնչակյան ընկերները՝ չենք կիսում ՍԴՀԿ կենտրոնական վարչության լղոզված ու իշխանահաճո տեսակետը, որը որպես հայտարարություն հրապարակվել է այսօր։
Ակնհայտ է, որ երկրորդ պատերազմում պարտվել ենք:
Եվ պարտության ողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունն անկախ հանգամանքներից։
Հայաստանը եւ հայ ազգը կարիք ունի նոր մտածողության, նոր ուժերի ովքեր կապ չունեն ոչ գնացած կոռումպացված «հների» հետ ոչ էլ ձախողած «նորերի» հետ:
Սակայն մինչ պետության եւ մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների լուծումների փնտրտուքը անհարժեշտություն է ապաշնորհ կառավարության հրաժարականը։
Այս ամենը անքննելի է դառնում հատկապես վերջին օրերին իշխանությունների դրսեւորած պահվածքից, որը մեզ համար անընդունելի ու նողկալի է։
Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։
Կարդացեք նաև
ՍԴՀԿ նախկին ատենադպիր(քարտուղար) Ռ. Կարապետյան
Լուսանկարը՝ Ռ. Կարապետյանի ՖԲ էջից: