Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե քո մոտ մի քիչ մարդկություն մնացել է, հեռացի՛ր»․ Գյումրեցի բժիշկը՝ Փաշինյանին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2020 21:50

Շիրակի մարզպետարանի դիմաց հացադուլ  հայտարարած գյումրեցի դաշնակցական  մտավորականներին այսօր սատարելու էր եկել  Գյումրի բժշկական կենտրոնի ուրոլոգ Արամ Մելքոնյանը։ Նա  Aravot.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմով անհապաղ պիտի հեռանա, քանի որ պարտված վարչապետը իրավունք չունի բանակցել, ներկայացնել հայ ժողովրդի շահերը․ նա գլխիկոր է մնացել։

«Հասարակության, հայ ժողովրդի մեծ մասը պահանջում է Նիկոլի հրաժարականը։ Նիկոլ, հեռացի՛ր, քանի շուտ է, հեռացի՛ր։ Մի երկփեղկեք  մեր հասարակությունը,  ներքին զորքեր, ներքին գործեր մի հանեք ժողովրդի դեմ։

Հեռացե՛ք, թող գան այն ուժերը, որոնք ի զորու են գոնե բանակցելու այս պահին, գոնե կկարողանան արժանապատիվ, մարդավայել ներկայացնելու հայ ժողովրդին այս ծանր իրավիճակում։ Դուք չեք կարող։

Դուք սպառել եք ձեզ, չեք կարող, նախարար փոխելով, կառավարության անդամներ փոխելով հարց չեք լուծի։ Պարոն վարչապետ, ի սեր Աստծո, եթե մի քիչ մարդկայնություն, մարդկություն ձեր մոտ մնացել է, հեռացե՛ք, մի կործանեք ժողովրդին մինչև վերջ։ Պարտված ղեկավարն իրավունք չունի բանակցելու, ի՞նչ բանակցի, ինչպե՞ս բանակցի, գլխիկոր բանակցի՞։ Աթոռ եք պահում, էս ժողովրդից էլ ի՞նչ եք ուզում, հեռացե՛ք»,- նման պահանջ ներկայացրեց գյումրեցի բժիշկը։

Նա ասաց՝ երբ լսեց եռակողմ համաձայնագրի մասին, կարծես եռացրած ջուրը լցնեին իր գլխին։

«Այդ համաձայնագիրը նշանակում էր ողջ ժողովրդին խփել թիկունքից»,-այսպես մեկնաբանեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, պիտի ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն  ստեղծվի, որից հետո ժողովուրդը ընտրությունների միջոցով կորոշի՝ ով ղեկավարի, ինչ ուժեր գան իշխանության։

«Սիրելի վարչապետ, հեռացեք, որ ժողովուրդը գոնե մի քիչ լավ բաներ հիշի ձեզանից, դա կլինի լավագույն քայլը»,-ասաց գյումրեցի բժիշկը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031