Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյան․ «Կարող եմ հոդված գրել, կարող եմ տրոլեյբուսի գլխին կանգնեմ, կարող է Փաշինյանի շարասյան դեմ պառկեմ»

Դեկտեմբեր 01,2020 21:12

«Այսօր ցանկացած քայլ, որը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին, որ ինքը վարչապետի աթոռին նստելու բարոյական, քաղաքական, ազգային իրավունք չունի, անհրաժեշտություն է։ Փաշինյանը քնելուց անգամ պետք հասկանա, ականջին պետք է օղ լինի՝ ինքը ավելորդ է պետական կառավարման համակարգի բարձրագույն այդ ատյանում։ Նիկոլ Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունն ու հայրենիքը, ինքն ամեն վայրկյան հայրենիքից մի պտղունց նվիրում է Ադրբեջանին, նա վայրկյան առաջ պետք է հեռանա»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, որն այսօր է Վեհափառի հորդորով դադարեցրել հացադուլը։

Գեղամ Մանուկյանն ասաց․ «Փաշինյանը ստախոս է բոլոր առումներով, ինչ խոստացել է՝ ստել է։

Նիկոլ, դու սուտ խոսեցիր անգամ խոսքի ազատության առումով, տեսնեիր՝ այսօր քո ոստիկանները հեռուստաընկերության օպերատորին քարշ տվեցին ոստիկանական մեքենա, դո՞ւ ես պատասխան տալու այն տեխնիկայի համար, որն այսօր կորել է»։

Գեղամ Մանուկյանը Փաշինյանի համարում է բռնապետ, եւ նույնիսկ համեմատություն արեց Չիլիի նախկին բռնապետ նախագահ Ավգուստո Պինոչետի հետ․ «Փաշինյանի թավշյա բռնատիրումը տարբերվում է այլ բռնատիրություններից, դա դավաճանի բռնատիրություն է։ Չիլիում Պինոչետը կարող էր իշխել, բռնատիրություն էր հաստատել, բերման էր ենթարկում, գնդակահարում էր, բայց հիմնավորում էր իր երկրի տնտեսական զարգացմամբ կամ ինչ-որ հիմար մի բանով։ Բայց Փաշինյանի բռնատիրությունը հիմնավորվում է հայրենիքը ծախողների դեմ ըմբոստացումով, սա եզակի է»։

Հարցին, ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր բողոքի ցույցի ժամանակ բարձրացել էին տրոլեյբուսի վրա, այս դիտարկմանն ի պատասխան Մանուկյանն ասաց․ «Լավ էին արել, բարձրացողներից մեկն էլ իմ տղան է եղել, լավ է արել, Հայաստանի հանրապետությունում ցանկացած մեթոդ․․․ վերցրեք կշեռքի երկու նժար, դիցուք՝ հանրային տրանսպորտի երթեւեկի խափանում՝ մեկը, որ բարձրացել է տրոլեյբուսի վրա եւ այսօրվա Բերձորի քոչվոր բնակիչները, որ մնացել են անտեր։ Փաշինյանը նրանց տեր չի դառնում, տեր չի կանգնում անհետ կորածների ծնողներին, ռազմագերիներին։ Նիկոլ Փաշինյանն ամեն օր թույն է ներարկում։ Հիմա էլ թույն է ներարկում զինված ուժերի դեմ, իր ֆեյքերով ԶՈՒ հրամանատարների դեմ է արշավ անում, միայն թե ինքը չոր դուրս գա»։

Գեղամ Մանուկյանն ասաց, որ հացադուլի ավարտից հետո բոլոր մեթոդներով շարունակելու է իր պայքարը․ «Կարող եմ հոդված գրել, ուղիղ եթեր մտնել, կարող եմ տրոլեյբուսի գլխին կանգնեմ, կարող է Փաշինյանի շարասյան դեմ պառկեմ, կարող է ձերբակալվեմ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ». Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժ են կիրառել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ, վնասվել է տեսախցիկը։

Ըստ հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանի` ոստիկանները նախ օպերատորին նստեցրել են ոստիկանական մեքենան, հետո բաց են թողել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է օպերատորի աշխատանքը խոչընդոտելու ու լրատվականի դեմ ուղղված քայլը:

Սա ոստիկանության կողմից խոսքի ազատության դեմ հերթական ոտնձգությունն է, որի հիմքում իշխանությունների կամայականություններն են, լրատվամիջոցներին լռեցնելու համառ փորձերը:

Դիմում ենք միջազգային գործընկեր լրագրողական և իրավապաշտպան կառույցներին տեղի ունեցածը դատապարտելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու կոչով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031