Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում ավելացավ հացադուլավորների թիվը․ «Նիկոլն իր թրաշամանուկների հետ պիտի հեռանա»

Դեկտեմբեր 01,2020 20:55

Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց երեկվանից հացադուլ  հայտարարած Գյումրու 2-րդ դպրոցի տնօրեն, դաշնակցական  Հովհաննես Պետրոսյանին քիչ առաջ միացավ Տիգրան Չամաքյանը։  Նա արցախյան երեք պատերազմների մասնակից է, ռազմաճակատից վերադարձել է ընդամենը երեք օր առաջ, մասնագիտությամբ մանկավարժ է, նախկինում զբաղեցրել է Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։

Aravot.am-ի հետ զրույցում  ազատամարտիկը պարզաբանեց, որ իր պահանջը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հրաժարականն է։

«Ես առաջին հերթին հացադուլ եմ հայտարարում արժանապատվությունս վերականգնելու համար։  Այն ռազմաքաղաքական ղեկավարությունը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում, պիտի հեռանա․ չի կարելի իրենց ապաշնորհությունն իջեցնել ժողովրդի վրա, ժողովրդի հոգեբանությունը ջարդել, փշրել ու մեղքը գցել զինվորի ու նույն ժողովրդի վրա։

Գոնե քաղաքական հասունություն ունենան, գոնե տղամարդ լինեն, թողնեն հեռանան, մեղք է այս ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանն իր թրաշամանուկների հետ պիտի հեռանա։

Ես երեք պատերազմների եմ մասնակցել, ընդամենը երեք օր առաջ եմ դիրքերից եկել։  Չի կարելի զինվորի թիկունքի հետևը պայմանագիր ստորագրել։ Մեզ թիկունքից խփեցին։ Մեր զինվորը չի պարտվել, ժողովուրդը չի պարտվել, պարտվել է այսօրվա ռազմաքաղաքական իշխանությունը՝ իր 2,5 տարվա վարած քաղաքականությամբ և ապաշնորհ պատերազմ վարելու պատճառով։ Ու պետք չէ ամեն ինչի մեջ սև ու սպիտակ գտնել, դավաճաններ ման գալ։ Տղամարդ լինեն, իրենց մեղքը ընդունեն, ռադները քաշեն, գնան, իրենք Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեն։

Մենք հայրենիք ենք կորցրել, էդ 5000 էրեխեքը որ էսօր չկան, էդ մեղքը իր ու իր կնոջ վզին է, իր գեներալների ու իր կառավարության վզին է։ Էսօրվա դրությամբ ունենք մարդիկ, որոնք իրենց տները թողել, եկել են: Քելբաջարի ժողովրդին ի՞նչ  պատասխան է տալու, Հադրութի ժողովրդին ի՞նչ պատասխան է տալու։ Թող իր թրաշամանուկներին  թավշյա ձևով հավաքի, հանգիստ թողնի, հեռանա, հերիք է, ժողովուրդը մեղք է»։

Նա նաև նշեց, որ ինքը դաշնակցական է, բայց  կուսակցական խաղերի ժամանակը չէ, ինքը հացադուլ է հայտարարում՝ որպես հայ մարդ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031