Սյունիքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Կարեն Համբարձումյանը երեքշաբթի պատասխանելով լրագրողների հարցին, մասնավորապես նշել էր, որ «մեր զորքերը եւ ադրբեջանական, խաղաղապահ զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է: Հասել էին Կապան համայնքի տակը, ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա Սյունիքում»։
Կապանի քաղաքապետարանը օրվա վերջում իր ֆեսյսբուքյան էջում հերքել է պատգամավորի հայտարարությունը։ «Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր եւ ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս եւ հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,–ասվում է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ