Թուրքական մամուլը սկանդալային է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեյի կողմից արված գրառումը և դրան կցված նկարը։
Լորան Վոկյեն Twitter-ում գրառում է արել Հայաստան ուղարկվելիք օգնության՝ դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման վերաբերյալ։ Գրառմանը ֆրանսիացի գործիչը կցել է պատմական Հայաստանի քարտեզը, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքները։
Ֆրանսիացի պետական գործչի կողմից հրապարակված հիշյալ քարտեզը, բնականաբար, զայրացրել է թուրք օգտատերերին և թուրքական մամուլում լայն արձագանք գտել։
Հոդվածներից մեկում նշվում է, որ իբր հայերն են նախահարձակ եղել Ղարաբաղի թուրքաբնակ շրջանների վրա ու դրանից է սկսվել պատերազմը, ինչից հետո էլ Ֆրանսիան Հայաստանին մարդասիրական օգնություն է ուղարկում։
Աղբյուր` Ermenihaber.am
Ինձ որևէ մեկը կարող է բացատրել՝եթե կարող ենք 25 տարի հետ գնալ և տարածքները վերադարձնել,ինչու? չի կարելի 100, 200,1000 տարի հետ գնալ և թուրքերին հետ ուղարկել որտեղից եկել են:Եթե Էրդողանը երազում է օսմանյան կայսրությունը վերականգնել,ինչու մենք չենք կարող մեր 100տարի առաջվա տարածքները հետ պահանջել,մանավանդ,որ մեզնից չեն հարցրել այն թուրքին հանձնելուց….:ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններն են մեջբերում,իսկ ՄԱԿ-ը ով է?,նա որևէ հարց լուծած կա?իր ստեղծման օրից,առանց ԱՄՆ համաձայնության…:Հադրութի տարածքը ադրբեջանցիներին հանձնելուց ոտնձգություն է կատարվել Հատրութի բնակչի մասնավոր սեփականության նկատմամբ՝ՄԱԿ-ը ինչու? չի արձագանքւմ,կամ մարդու իրավունքների եվրադատարանը,որը գործեր էր հարուցել ՀՀ իշխանությունների նկատմամբ Հյուսիսային պողոտայի նախկին սեփականատերերին սեփականությունից զրկելու համար:Կա տարբերություն ում կողմից է սեփականությունը վերցվում….:Չէէէ,քանի աշխարհը ,,գողական,,սկզբունքով է ղեկավարվում …..