Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն ռազմագերիների փոխանակումը հնարավոր է համարում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Դեկտեմբեր 01,2020 19:00

Ռազմագերիների փոխանակման հարցում Ադրբեջանը հանդես է գալիս «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի՝ Ռազմագերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրությունը:

«Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է բոլոր պատանդների և գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությանը և ռուս խաղաղապահների հրամանատարությանը տեղեկատվություն է տրամադրում հայ ռազմագերիների մասին: Ըստ ադրբեջանական կողմի՝ ստեղծվել են բոլոր պայմանները ԿԽՄԿ-ի կողմից նրանց այցելությունների համար, որոշ ռազմագերիների համար կազմակերպվել է հեռախոսային կապ ծնողների հետ:

«Շարունակվում են կապերը ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ անհետ կորած համարվող մեր զինծառայողների ճակատագիրը պարզելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031