Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «Առաջարկում եմ ինձ դավաճան ասողներին ու այս դավաճաններին դնեն մի խցում»

Դեկտեմբեր 01,2020 18:15

Այս պատերազմի ընթացքում համացանցում լուրեր տարածվեցին, թե դուք համագործակցել եք թշնամու հետ: Դա ծանր մեղադրանք է: Այդ մասին ի՞նչ կասեք. «Առավոտի» այս հարցին հացադուլ հայտարարած «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ հիմնադիր Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Դե հիմա առաջարկում եմ՝ թող ինձ որպես դավաճանի եւ այս դավաճաններին տանեն ու դնեն նույն խցում: Ուրիշ ցանկություն չունեմ: Եվ թող դատ-դատաստան էլ լինի: Իրենց մանիպուլյատիվ միջոցներն են. Արցախի հերոսներին «փչացնելը»՝ ես հերոսների հետ համեմատվելու իրավունք չունեմ, ճիշտը խոսողներին լռեցնել փորձելը, իսկ ես ճիշտն եմ ասում: Կա չէ՞ ԱԱԾ, Ռազմական ոստիկանություն, Ռազմական հետախուզություն: Այդ ամենն անցել է իրենց ձեռքը: Եթե մի տող, մի նախադասություն, մի ստորակետ լիներ, ես հիմա այստեղ չէի լինի: Եթե այն ժամանակ իմ մասին տարածված լուրերը ճիշտ լինեին, հիմա կառավարության շենքը պաշտպանող այս ոստիկանները պետք է թեւերս ոլորեին ու տանեին համապատասխան հաստատություն, պիտի ինձ գնդակահարեին:

Քանի որ մենք կոչ էինք անում, որ պետք է պայքարել, մեր նմաններին պետք էր պիտակել դավաճան: Շատ մարդիկ հրապարակումների միայն վերնագիրն են կարդում, ասեկոսեներն են լսում: Իրենց ֆեյք ՊՈԱԿ-ները գրում էին՝ իսկ որտե՞ղ է թաքնվել Արշակ Զաքարյանը: Ես «թաքնված էի» իմ տեղում՝ Քարվաճառում եւ կատարում էի իմ գործառույթը, իմ առաջ դրված խնդիրը: Ես իմ երկրի մի թիզ հողը պահելով էի զբաղված:

Պատասխան պիտի տան այդ ՊՈԱԿ-ները, տաքուկ սենյակներում 30 արծաթով հանձնարարություն կատարողները: Տեսեք, հիմա առնետավազք է սկսվել: Նավից փախչողները եթե կարծում են, որ լողալով կարող են բարձրանալ մեկ ուրիշ նավ, ինչպես ՀՀՇ-ից դարձան հանրապետական, հետո՝ իմքայլական, այդպես չի լինելու: Նմաններին հասարակությունը հանդուրժել է, դրա համար էլ մեր ճակատագիրն այսպես ողբերգական էջեր ավելի շատ է ունեցել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031