Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 փախստական, ընդհանուր առմամբ ԼՂ է վերադարձել 26 հազար բնակիչ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենիկովը:
Կոնաշենիկովը նաև անդրադարձել է Թուրքիայի հետ կնքված Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգի վերահսկման կենտրոնի ստեղծման մասին պայմանագրին:
«Նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի հիման վրա ՌԴ պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ձեռք է բերվել համաձայնագիր հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և գործունեության կարգի վերաբերյալ: Կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում: Ռուսական և թուրքական անձնակազմի թիվը համատեղ կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում կլինի հավասար»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ