Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրին դավաճանածները պետության պաշտպանության ներքո կարող են լինել միայն որպես մեղադրյալ». Արշակ Զաքարյան

Դեկտեմբեր 01,2020 16:48

Նոյեմբերի 30-ից կառավարության շենքի առջեւ անժամկետ հացադուլ է հայտարարել «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ հիմնադիր Արշակ Զաքարյանը:

Aravot.am-ի հետ զրույցում նա խոսեց իր պահանջների մասին. «Երկիրն այս արհավիրքին հասցրած մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եվ իմ պահանջը ոչ թե իրենցից է, որովհետեւ ես նրանց չեմ ընդունել եւ չեմ ընդունում, այլ պահանջս ազգից է, որ անտեր թողած այս երկրին տեր կանգնենք եւ պատասխանատվության կանչենք բոլոր մեղավորներին: Եվ եթե հնարավոր է՝ օրենքի սահմաններում դատվեն բոլորը, ովքեր մեղավոր են տվյալ իրավիճակի համար: Նաեւ ասում եմ՝ եթե ես էլ իմ մեղքն ունեմ, ինձ էլ թող դատեն:

Մի անգամ այս երկրում ոչ թե հրաժարականը պիտի լինի գերագույն պատիժը, այլ պետք է լինի իսկապես պատիժ: Երկրի, ազգի, պետականության, ինքնիշխանության, անկախության դեմ հանցանք գործած մարդիկ պետք է կրեն օրենքով սահմանվող իրենց արժանի պատիժը: Բայց եթե օրենքները թույլ են տալիս, որ մի մարդու քմահաճույքով, մի ստորագրությունով կարելի է երկիր հանձնել, ուրեմն ես այդ օրենքները չեմ ընդունում: Բայց գիտեմ, որ այդպես չի: Օրենքը խախտվել է, սահմանադրական կարգը տապալվել է, հետեւաբար, բոլոր մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ: Սա է իմ պահանջը: Ես հրաժարական չեմ պահանջում մարդուց, որը հանցագործ է եւ հրաժարականով չէ նրա պատիժը սահմանափակվում»:

Հարցին՝ դուք օրենքով սահմանված պատիժ եք պահանջում, բայց դա հնարավո՞ր է առանց վարչակազմի հեռանալու, Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Ուրեմն պետք է հեռացնել իշխանությունից: Եթե իրավական պետություն ենք, ապա իրավապահները պետք է աշխատեն ոչ թե ինչ-որ անձի, այլ ազգի եւ պետության շահերը պաշտպանել: Իսկ պետությանը դավաճանած մարդիկ չպետք է այս ձեւով պետության պաշտպանության ներքո լինեն: Նրանք պետության պաշտպանության ներքո կարող են լինել միայն որպես մեղադրյալ, որպեսզի արդար դատաստան լինի, որպեսզի самосуд չլինի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031