Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, Շենգավիթի նստավայրում հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը։
Գործի քննությունը չկայացավ, քանի որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ