«Շվեդիայի ԱԳ նախարարությունից խոսք են տվել, որ մինչեւ վերջ հետամուտ կլինեն, որ նախարարությունը դիմի Ադրբեջանին: Սա մի արձագանք է: Սպասում ենք Լիտվայի խորհրդարանի արձագանքին: Դրանք էլի կլինեն: Կարեւոր է, որ գործընթացը չդադարի»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի պահանջով հայ մտավորականությունն այսօր հերթական նամակը հանձնեց ԱՄՆ դեսպանատանը:
Առհասարակ, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում հայ համայնքների ներկայացուցիչները նամակներ են ուղարկում տեղի կառավարություններին: Հարցին՝ ՀՀ կառավարությանը չեք վստահո՞ւմ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, դուք վստահո՞ւմ եք: Ես ոչ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ