Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի մոտ էին գնացել այն դատական ատյանների ղեկավարները, որոնք պատասխանատու են հավաքների արգելքների համար. Հայկ Ալումյան

Դեկտեմբեր 01,2020 15:25

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ դատավորների հանդիպմանն, ասաց, որ վարչապետի մոտ էին գնացել այն դատական ատյանների ղեկավարները, որոնք պատասխանատու են հավաքների արգելքների եւ նաեւ վերջին շրջանի այն որոշումների համար, ըստ որոնց՝ բազմաթիվ դեպքերում մեղադրյալները չեն կալանավորվել. «Հասկացվեց այնպես, որ վարչապետը ասաց՝ եկեք, քննարկենք, հասկանանք, թե դատարաններն ինչու են այսպիսի որոշումներ կայացրել, այսինքն` դատարանների ուժի մեջ մտած որոշումները դարձնում է քննարկման առարկա, սա չպետք է լիներ»:

Հայկ Ալումյանը պատասխանելով «պատերի տակ վնգստացող դատավորների»՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, որը վերջերս էլ վարչապետն օգտագործեց, ասաց՝ եթե 2018-ին դատական համակարգը ճիշտ ձեւով այդ հարցը բարձրացներ ու ճիշտ ձեւով արձագանքեր՝ չէինք ունենա շատ խնդիրներ, անգամ այնպիսի խնդիրներ, որոնք այդ ամենի հետ կապ չունեն:

Հայկ Ալումյանը խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը քննարկման առարկա դարձնելու մասին:
«Որոշ քայլեր մեր կողմից լինելու են, բայց թե ինչ քայլեր կլինեն դրանք եւ մնացածը, մենք դեռ պատրաստ չենք հրապարակայնացնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031