2․5 տարի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեթոդաբար ոչնչացրել են հայ-ռուսական հարաբերությունները։ Այս մասին ռուսական «ՌԻԱՖԱՆ» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«2․5 տարի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեթոդաբար ոչնչացրել են հայ-ռուսական հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն ռազմավարական գործընկերներ են եղել: Փաշինյանի՝ իշխանության գալով այս հարաբերություններն օրեցօր վատթարանում էին: Կառավարությունում հայտնվեցին հակառուսական հայացքներ ունեցող մարդիկ։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում էր, որ ինքը կառուցել է ժողովրդավարություն, հեղափոխություն է իրականացրել, իրեն ոչ ոք չի կարող հրամայել, քանի որ ինքն ամբողջ աշխարհի առաջնորդն է: Բայց իրականում մեզ բերեց այս պատերազմին: Մենք հասանք այս վիճակին, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրական աշխատանքի փոխարեն որոշ պոպուլիստական հայտարարություններ էր անում՝ դուրս գալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից»,- ասել է Վանեցյանը։
Նա նշել է, որ Հայաստանի անվտանգությունն այժմ իրական սպառնալիքի տակ է, քանի որ ղարաբաղյան հակամարտության պատճառով հայկական զինված ուժերը մեծ կորուստներ են ունեցել։ «Նաև անցած 2․5 տարվա ընթացքում Հայաստանում փոխվել է հատուկ ծառայությունների հինգ ղեկավար: Հատուկ ծառայությունների ղեկավարությունը շատ-շատ հազվադեպ է փոխվում: Եվ 2.5 տարվա ընթացքում մենք արդեն ունեցել ենք Ազգային անվտանգության ծառայության հինգ տնօրեն և երեք-չորս ոստիկանապետ»,- հավելել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Վանեցյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում կա հարյուրտոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Բայց միասնական կարծիք չկա, թե ով պետք է գա։ «Նիկոլ Փաշինյանը՝ 2.5 տարի որպես իշխանություն, իսկ տասնամյակներ շարունակ էլ՝ որպես ընդդիմություն, վարկաբեկել է երկրի նախկին ղեկավարներին: Նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ այնպիսի վերաբերմունք կա, որ Նիկոլը նրանցից լավն է: Բայց իրականում այդպես չէ: Սա Փաշինյանի կողմից հերթական շահարկումն է, որը նա հիանալի օգտագործում է: Այս ամենը սովորական մանիպուլյացիա է: Ես հիանալի հասկանում եմ, որ երկար տարիներ հասարակության մեջ տարվող նման աշխատանքը որոշակի արդյունք տվեց: Հիմա հարցը վերաբերում է մեր հայրենիքը փրկելուն: Եվ այն մարդը, որը համաձայնի դժվար ժամանակներում ղեկավարել երկիրը, պետք է լինի ուժեղ հայրենասեր, ով հասկանում է, որ բոլորը չեն գոհ լինելու իրենից»,- ասել է Վանեցյանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
adf69db731505d1ba0c1e0bb64126b36553f1ee16b6bxWEBx5923x1606821184