Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այս հարցում ուղղորդելն առնվազն տականքություն է». Թոխատյանը՝ մտավորականներին թիրախավորելու մասին

Դեկտեմբեր 01,2020 15:09

«Հանդիպեցինք ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցչի հետ, հանձնեցինք նամակը: Այն կփոխանցվի ԱՄՆ դեսպանին: Ասացինք, որ ակնկալում ենք պատասխան: Ասացին, որ դեսպանի ծանոթանալուց հետո պատասխանը կուղարկեն»,-ԱՄՆ դեսպանատան առաջ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Մտավորականությունն այսօր էլ ԱՄՆ դեսպանատան դիմաց էր հավաքվել՝ ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների, զոհվածների մարմինների եւ քաղաքացիական անձանց վերադարձի պահանջով նամակը հանձնելու: Երեկ էլ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց էին:

Անդրադառնալով այն փաստին, որ բողոքի երթեր իրականացնող մտավորականությունն այս օրերին սոցցանցերում թիրախավորվեց, Հրանտ Թոխատյանը նշեց. «Ավելի լավ է կարծեմ, որ դա ուղղորդված է, քան մտածեմ, որ անտարբերություն կա, որի պատճառով հիմա այստեղ մարդկանց բազմահազարանոց հոսք չկա…չգիտեմ՝ ուղղորդե՞լ են, թե ոչ, բայց այս հարցում ուղղորդելն առնվազն տականքություն է, որովհետեւ այստեղ հավաքվածները փորձում են իրենց հարազատներին վերադարձնել, սրանում ի՞նչ ուղղորդվածություն կարող է լինել: Ի՞նչ ենք մենք անում, որ մի հատ էլ ասեն՝ ըհը՜… սա հրատապ հարց է, որը հուզում է բոլորին: ՀՀ-ում մի հոգի կա՞, որ գերիների մասին չի մտածում»:

Հրանտ Թոխատյանի խոսքով՝ ամենավրդովվեցնող փաստն այն է, որ եռակողմ հայտարարությունում գերիների եւ զոհվածների մարմինների վերադարձի ժամկետներ չեն սահմանվել. «Մեր հողի ամեն կտորը մեր սրտից պոկեն՝ վերադարձնեն, իսկ մեր զավակներին, եղբայրներին թողնեն քմահաճույքի հույսի՞ն: Դա անհնար մոտեցում է, բայց արդեն եղել է: Դրա համար փորձում ենք գոնե մենք մի բան անել: Մենք առաջարկել ենք, որ մի պահ կանգնեն, պահանջեն գերիների վերադարձը, նոր շարունակեն գործընթացը»:

Հրանտ Թոխատյանը հավելեց, որ սպասելու են դեսպանատների պատասխաններին. «Կապ ենք պահում ՄԻՊ-ի եւ ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչի հետ, որպեսզի փորձենք օգտակար լինել իրենց աշխատանքում ինչով որ կարող ենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031