Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը հանձնվել է ռուս խաղաղապահների վերահսկողությանը, համաձայնեցվել է կիլոմետրանոց լայնությունը:
«Լաչինի շրջանի ռազմավարական նշանակությունը միաժամանակ նրանում է, որ շրջանի տարածքով և Լաչին քաղաքի միջով անցնում է Լաչինի միջանցքը: Ինչպես ձեզ հայտնի է, այդ միջանցքը հանձնվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությանը: Երկար տարիներ միջանցքը գտնվել է հայկական զինված ուժերի, օկուպանտների հսկողության տակ: Կարող եմ ասել, որ նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ համաձայնագրի նախնական տարբերակում եղել է դրույթ այդ միջանցքը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահելու մասին: Ես դեմ եմ հանդես եկել դրան, և արդյունքում այդ միջանցքը հանձնվել է ռուս խաղաղապահ ուժերին: Կարծում եմ, որ դա շատ մեծ ձեռքբերում է»,- հայտարարել է Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Նրա խոսքով «հայտարարության նախնական տարբերակի վրա ակտիվ աշխատանքներ են տարվել, հատկապես Շուշիի ազատագրումից կարճ ժամանակ հետո»:
«Հայտարարության նախնական տարբերակում մեզ առաջարկվում էր, որպեսզի Լաչինի միջանցքը լինի 30կմ: Ես կտրականապես դեմ էի դրան և ասացի, որ հայկական կողմի այդ նկրտումները բացարձակապես հիմնավորված չեն: Միջանցքի շրջանակում անվտանգության միջոցառումների ապահովման համար այդպիսի լայն միջանցքի անհրաժեշտություն չկա: Ուստի ես դա համարեցի միանգամայն անընդունելի առաջարկ և հայտնեցի իմ կարծիքը: Հետո երկրորդ տարբերակում նախատեսվում էր, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 10 կմ: Ես դրան համաձայնություն չտվեցի, արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց 5կմ լայնությամբ միջանցքի շուրջ: 5 կմ լայնությամբ միջանցքը ընդգրկում է բավականաչափ տարածություն և՛ մեզ, և՛ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի, և՛ անվտանգության ապահովման համար»,- հայտարարել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ