Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանեցյան․ Ղարաբաղում տեղի ունեցածի համար մեղավոր է մեկ մարդ, և նրա անունն է Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 01,2020 14:53

Նիկոլ Փաշինյանը 2․5 տարի պետությունը տարավ դեպի պատերազմ, ռուսական «ՌԻԱՖԱՆ» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ղարաբաղում տեղի ունեցածի համար մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է։ Եվ, ցավոք, այդ մարդը հիմա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Տեղի ունեցածը նրա ոչ պրոֆեսիոնալության, տարրական չիմացության հետևանք է․ նա չկարողացավ հասկանալ, որ այլևս սովորական լրագրող չէ, այլ երկրի ղեկավար։ Նա 2․5 տարի երկիրը տանում էր պատերազմի»,- հայտարարել է Վանեցյանը՝ նշելով, որ իրենք բազմիցս զգուշացրել էին Փաշինյանին, որ դա ողբերգության է բերելու։

«Մենք մոտ 5 հազար զոհ ունենք, գրեթե 10 հազար վիրավոր, կա ավելի քան հազար անհետ կորած։ Եվ պետությունը, ցավոք, ոչինչ չի անում նրանց վերադարձնելու համար։ Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում հիմա ղեկավարություն չկա»,- ասել է Վանեցյանը։

Նրա խոսքով՝ կապիտուլյացիայի խայտառակ ակտը ստորագրած մարդը բարոյական իրավունք չունի ադրբեջանական կողմին հավակնություններ ներկայացնել։ «Ես դա մեծ ցավով եմ ասում, և դա ուղղակի ամաչում եմ դրանից։ Նիկոլ Փաշինյանը բոլոր մեղքերի համար մեղադրում է բոլորին, իրենից բացի։ Նա իր վրա պատասխանատվություն չի վերցնում։ Հայաստանը մեկ մեծ խնդիր ունի, և դրա անունն է Նիկոլ Փաշինյան։ Նրա հեռանալուց հետո մենք կկարողանանք լուծել մեր երկրում առաջացած խնդիրները»,- հավելել է ԱԱԾ նախկին պետը։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031