Մամուլում հրապարակումներ կան, որ ԱԺ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների ու հիմա «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծ է մշակում: Այսօր ԱԺ-ում լրագրողները լուրը ճշտեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից: Նա չհաստատեց, բայց ոչ էլ հերքեց:
Հարցին, թե ի վերջո ո՞նց պետք է այս խնդիրը, ճգնաժամը հանգուցալուծվի՝ Մակունցը պատասխանեց. «Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ այն մթնոլորտը որտեղ որեւէ միտք, գաղափար նորմալ, առողջ քննարկման չի ենթարկվում եւ նորմալ երկխոսություն չի ձեւավորվում, այս պարագայում ես ժամանակավորապես որեւէ հանրային մեկնաբանություն չեմ անի»:
Լրագրողների զարմանքին, որ դուք իշխանություն եք, մթնոլորտը ձեզնի՞ց չի կախված, Մակունցը առաջարկեց, որ լրատվամիջոցները նպաստեն մթնոլորտի փոփոխությանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ