Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է բացել միջանցք, որը կմիավորի Նախիջևանը երկրի արևմտյան հատվածների հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք դուրս ենք բերում Նախիջևանը շրջափակումից, միաժամանակ բացում ենք նոր տրանսպորտային զարկերակ: Կարող եմ ասել, որ բոլոր երկրները կշահեն դրանից»,- ասել է Ալիևը այսօրվա իր ուղերձում՝ հավելելով, որ նոր միջանցքին կմիանան Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Եթե այսպիսի պահանջներ մենք դնեինք 1994թ.Ադրբեջանի առջև հրադադար կնքելուց առաջ…