Չկրակված հրթիռներ №7
«Ռազմինֆո»-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։
Ավիաբազան գտնվում է Ադրբեջանի գրեթե կենտրոնում, Քյուրդամիր քաղաքից մոտ 5կմ հարավ։ Արցախի նախկին սահմաններից հեռավորությունը կազմում է մոտ 100կմ։
Քյուրդամիրի ավիաբազան
Կարդացեք նաև
Պատերազմը սկսելու պահին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում կային 39 միավոր Սու-25 գրոհիչներ։ Այդ ինքնաթիռներից առնվազն 4-ը տեղակայված են Նախիջևանում, իսկ մնացած 35-ի մշտական տեղակայման վայրը Քյուրդամիրի ավիաբազան է։ Սու-25-երից բացի ավիաբազան զինված է նաև ավելի քան 2 տասնյակ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներով, ինչպես նաև Մի-8/Մի-17 տիպի ուղղաթիռներով։
Բացի այս Քյուրդամիրը նաև անցումային օդանավակայան է Բաքվի ու Սումգայիթի մերձակայքի Նասոսնիի, Ղալայի ու Սանղաչալի ավիաբազաներից ինքնաթիռների ու ուղղաթիռների ռազմաճակատ տեղափոխման համար։
Նախորդ թիրախները.
Թիրախ №1․ Սանղաչալի տերմինալ
Թիրախ №2. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ
Թիրախ №3․ Եվլախի ենթակառուցվածքները
Թիրախ №4. Գյանջայի հօդս չցնդած օդանավակայանը
Թիրախ №5․ Հաջիղաբուլի զինապահեստը
Թիրախ №6. Սննդամթերքի և ոչ ռազմական նյութական այլ միջոցների պահեստ