Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Դեսպան Թրեյսին այսօր ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում դեսպանը շեշտեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է խթանել ընդհանուր արժեքների ու շահերի վրա հիմնված ամուր երկկողմ կապերը Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև և մասնակից լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանն աջակցելուն»։