Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիր է կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մոնիթորինգի համատեղ կենտրոն ստեղծելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցությունները Ղարաբաղում հրադադարի վերահսկման մոնիթորինգի կենտրոնի ստեղծման և գործունեության վերաբերյալ ավարտվել են, ստորագրվել է համաձայնագիր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում առաջիկայում կենտրոնի աշխատանքները սկսելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ