«Մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, բոլոր տվյալները ներկայացված են հանձնաժողովի նախագահին: Այս պահին էլ նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը աշխատանքներ իրականացվելու են»,- Էջմիածնի զորամասի մոտ ցույց անող ծնողներին փոխանցեց զորամասի շտաբի պետ, կապիտան Կամո Մալխասյանը:
Ի պատասխան ծնողների բարկացած բղավոցները լսվեցին. «Զանգելանու՞մ. սուտ ես ասում, Կամո ջան, արդեն 42 օր է` ասում եք…»:
Լրագրողների հարցին`պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյա՞նն է նման տեղեկություն փոխանցել, կապիտանը պատասխանեց. «Ոչ, այսօր ես մեր վարչության անդամների հետ եմ զրուցել, մեր անձնակազմի վերաբերյալ, նրանք ինձ տեղեկություն են տվել, որ նման որոշում կա, որ այսօր կամ վաղը կթույլատրեն աշխատել այդ հատվածում: Աշխատելու են Կարմիր խաչը` ՊՆ անձնակազմի հետ միասին»:
Նա վստահեցրեց, որ Հայաստանից էլ են ներկայացուցիչներ լինելու: Տվյալ զորամասից մարդ կլինի՞ աշխատանքներում ընդգրկված`չի կարող ասել, քանի որ ԶՈՒ ԳՇ պետի կամ պաշտպանության նախարարի հրամանով է դա կարգավորվում: «Եթե ցուցում լինի, որ զորամասից անձնակազմ մասնակցի`մեր հրամանատարությունը, մեր անձնակազմը լիովին պատրաստ է նման գործողության մասնակցելու»,- ասաց Կամո Մալխասյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ