Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մելոյան. Առն­վազն պետք է ամ­րագր­ված լի­ներ, որ մինչև տա­րածք­նե­րի հանձ­նու­մը պետք է գե­րի­նե­րին վե­րա­դարձ­նել. «Իրատես»

Դեկտեմբեր 01,2020 11:18

Ակն­հայտ է, որ ազ­գի գլ­խին բե­րած այս ար­հա­վիր­քով Նի­կոլ Փա­շի­նյանն ար­դեն կանգ­նած է բա­րո­յա­կան, պատ­մա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան ա­ռաջ, սա­կայն նրան սպա­սում է նաև քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն։ Սահ­մա­նադ­րա­գետ ԳՈՀԱՐ ՄԵ­ԼՈ­ՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում նշեց, որ 2,5 տար­վա ըն­թաց­քում այս իշ­խա­նու­թյունն այն­քան հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լեր է ի­րա­կա­նաց­րել, որ բա­ցի Փա­շի­նյա­նից, շա­տե­րը պի­տի հայ­տն­վեն ամ­բաս­տա­նյա­լի ա­թո­ռին։

«Այս պա­տե­րազ­մի հետ կապ­ված պետք է մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղով­ներ ձևա­վոր­վեն, և քն­նու­թյուն ըն­թա­նա։ Ան­գամ այս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում պաշ­տո­նա­տար ան­ձանց կող­մից հայ­տա­րա­րու­թյուն­ներ են հն­չել, ո­րոնք լուրջ քն­նու­թյան ա­ռար­կա պի­տի դառ­նան, քա­նի որ պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին են փաս­տում։ Մարդ­կանց ճա­կա­տագ­րի խե­ղու­մը, հայ­րե­նի­քի հանձ­նու­մը չեն կա­րող ան­հետևանք մնալ։ Առն­վազն մի քա­նի աղ­բյուր­նե­րի փաս­տարկ­նե­րը վկա­յում են պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մա­սին»։

-Այդ փաս­տաթղ­թում շատ հս­տակ ամ­րագր­ված է տա­րածք­նե­րի հան­ձն­ման ժա­ման­կա­ցույ­ցը, սա­կայն որևէ ժամ­կետ նշ­ված չէ գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի մա­սին։ Սա պա­տա­հա­կա­նու­թյո՞ւն է։

-Ի­հար­կե ոչ։ Ոչ միայն ժամ­կետ չկա, ա­վե­լին, Մի­քա­յել Մի­նա­սյա­նը փաս­տա­թուղթ հրա­պա­րա­կեց, ո­րը նախ­նա­կան տար­բե­րակ­նե­րից էր (ՌԴ ղե­կա­վարն էլ փաս­տել էր, որ պա­տե­րազ­մը կա­րող էր կանգ­նել դեռ հոկ­տեմ­բե­րի 20-ին)՝ հա­մե­մա­տա­բար ա­վե­լի ըն­դու­նե­լի ձևա­կեր­պում­նե­րով։ Այդ փաս­տաթղ­թում ե­ղել է «ան­հա­պաղ վե­րա­դարձ­նել գե­րի­նե­րին» ձևա­կեր­պու­մը, որ­պես նա­խա­պայ­ման չի ե­ղել Շու­շիի հանձ­նու­մը։ Իսկ այս փաս­տաթղ­թում զուտ Ադր­բե­ջա­նի հա­մար ցան­կա­լի նա­խա­պայ­ման­նե­րով վերջ­նա­ժամ­կետ­ներ են։ Շու­տով այդ փաս­տաթղ­թի ստո­րագր­ման մեկ ա­մի­սը կլ­րա­նա, իսկ կա­ռա­վա­րու­թյունն ամ­բող­ջու­թյամբ ան­գոր­ծու­թյան է մատն­ված։ Գե­րի­նե­րի հար­ցը պետք է նրանց ըն­տա­նիք­նե­րի ու­սե­րին չթող­նեին, դա պե­տու­թյան հոգսն է, ո­րը պետք է օ­պե­րա­տիվ կեր­պով ի­րա­կա­նաց­վեր։ Առն­վազն պի­տի ամ­րագր­ված լի­ներ, որ մինչև տա­րածք­նե­րի հանձ­նու­մը պետք է գե­րի­նե­րին վե­րա­դարձ­նել, խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյամբ այդ տա­րածք­նե­րում ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նել։ Ա­ռանց որևէ ե­րաշ­խի­քի, նախ­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, հա­րյու­րա­վոր ան­հայտ կո­րած­նե­րի առ­կա­յու­թյամբ այդ տա­րածք­նե­րը միան­գա­մից զի­ջե­ցինք թշ­նա­մուն։

-Այս օ­րե­րին նաև Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի ճշգր­տում է տե­ղի ու­նե­նում։ Հա­յաս­տա­նի ո­րոշ տա­րածք­ներ թշ­նա­մուն զի­ջե­լու փաս­տի հետ բախ­վե­ցինք, մինչ­դեռ այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ևս հա­կա­սահ­մա­նադ­րա­կան են։ Իշ­խա­նու­թյու­նում «տա­նը մարդ չկա» վի­ճակն է, ու­րեմն ի՞նչ ա­նել, երբ այդ փաս­տա­թուղ­թը հա­րու­ցում է նաև սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան խն­դիր։

-Այդ փաս­տա­թուղ­թը մեր ներ­պե­տա­կան օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­տեքս­տում առ ո­չինչ է, ո­րով­հետև այն մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րի բնույթ ու­նի, և Փա­շի­նյանն ի­րեն թույլ է տվել միանձ­նյա ստո­րագ­րել՝ խախ­տե­լով սահ­մա­նադ­րա­կան բո­լոր մե­խա­նիզմ­նե­րը։ Սահ­մա­նադ­րու­թյունն այս­պի­սի ի­րա­վի­ճակ­նե­րի հա­մար հս­տակ կա­նո­նա­կար­գում, մե­խա­նիզմ ու­նի, ո­րը թույլ չի տա­լիս ղե­կա­վա­րին միանձ­նյա նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րել։ Բայց սա միայն ներ­պե­տա­կան խն­դիր չէ, այդ փաս­տաթղ­թում եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի ստո­րագ­րու­թյունն է։ Առն­վազն պետք է, որ­պես պե­տու­թյուն, այն­քան ու­ժեղ ու շա­հե­կան վի­ճա­կում լի­նեինք, որ այլ գոր­ծըն­թաց­ներ կա­րո­ղա­նա­յինք թե­լադ­րել։ Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին, բնա­կա­նա­բար, կա Սահ­մա­նադ­րու­թյան հետ հա­կա­սու­թյուն։ Տա­րած­քա­յին ցան­կա­ցած փո­փո­խու­թյան դեպ­քում պետք է հան­րաք­վե ի­րա­կա­նաց­վի։ Ե­թե ու­սում­նա­սի­րում ենք հա­մաշ­խար­հա­յին փոր­ձը, սահ­մա­նագծ­ման ան­գամ չն­չին փո­փո­խու­թյու­նը են­թադ­րում է լր­ջա­գույն աշ­խա­տանք, տևա­կան ժա­մա­նակ, մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի ձևա­վո­րում…

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031