ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմը իրականացնում է իրավիճակի եւ հրադադարի հսկման ռեժիմի շուրջօրյա մշտադիտարկում:
ՌԴ խաղաղապահները ապահովում են ավտոտրանսպորտի եւ քաղաքացիական անձանց շարժը, բեռնափոխադրումները՝ Լաչինի միջանցքով, ուղեկցում եւ ապահովում ենթակառուցվածքների վերականգնման բրիգադների անվտանգ աշխատանքը: Նշվում է, որ նոյեմբերի 14-ից սկսած` ռուս խաղաղապահների միջոցով ապահովվել է իրենց բնակության վայրեր՝ ավելի քան 26000 խաղաղ բնակչության վերադարձը:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի, ռազմական գործողությունների դադարի եւ հրադադարի վերահսկման նպատակով Լեռային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել է ՌԴ խաղաղապահ զորակազմ՝ այդ թվում՝ 1960 զինծառայող, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա: Խաղաղապահ ուժերի հիմնական կորիզը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15 մոտոհրաձգային բրիգադի զորակազմը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ