Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանները բացեք՝ առեւտուր անենք», թե՞ «թուրքը մնում է թուրք»

Դեկտեմբեր 01,2020 17:30

«Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ձեռք սեղմելու, սահմանները բացելու եւ խաղաղ ապրելու ժամանակն է». այս թեզը վերջերս պտտվում եւ որոշակի աջակցություն է ստանում հայկական առցանց տիրույթում: Մի կողմ դնելով քաղաքական նախասիրությունները՝ բոլորին հարկ է հիշեցնել առաջնահերթ մեկ բան. սա խաղաղություն չէ: Սա ժամանակավոր զինադադար է: Իսկ թուրքի հետ հանուն խաղաղ կյանքի եւ տնտեսական զարգացման համակեցություն քարոզողներին մի քանի փաստ է պետք հիշեցնել՝ առանց հարակից մանրամասների: (Հիմա կասեն՝ «էլի սկսեցին էդ մորթելու թեման», բայց, այնուամենայնիվ).

-Թուրքը 1915թ.-ին հայ երեխա էր մորթում եւ հղի կին սպանում:

-Թուրքը ԽՍՀՄ տարիներին, երբ հայի հետ կողք կողքի էր ապրում, իրենց տոն օրերին (եւ ոչ միայն) գողանում, խոշտանգում, ողջ վիճակում անդամահատում էր հայերին, այդ թվում՝ երեխաներին…

-Թուրքը մասնավորապես Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի ժամանակ ամենասարսափելի մեթոդներով սպանում ու բռնաբարում էր հայ կանանց, ծերերին:

-Թուրքն արցախյան առաջին պատերազմի տարիներին չի խնայել խաղաղ բնակիչներին. թուրքը մորթել է մարաղացիներին:

-Թուրքը 2004թ.-ին գլխատել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

-Թուրքը 2016թ.-ի «ապրիլյան»-ում ողջ-ողջ խոշտանգել է հայ զինվորներին, գլուխ ու ականջ կտրել, սպանել թալիշեցիներին:

-Թուրքն այս վերջին պատերազմում եւս հայ զինվոր է գլխատել, ականջ կտրել (նաեւ ողջ վիճակում), գնդակահարել անպաշտպան տարեցին:

-Թուրքը չի հանդուրժում հայկականությունը՝ լինի հայ երեխա, հայ կին, հայկական եկեղեցի կամ հայի գերեզման:

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե թվարկված բարբարոսությունները միայն մի խումբ թուրքերի կամ Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողների գործելաոճն է, խաբված են կամ անտեղյակ: Դուք սխալվում եք, դուք, մեղմ ասած, թերի եք տեղեկացված, դուք չեք առերեսվում իրականության հետ, դուք մնացել եք թուրքի հետ համակեցության կեղծ թեզի տակ:

Դուք չգիտեք, որ այս պատերազմում «ադրբեջանցի» եւ թուրք զինվորականների կողմից հայ զինվորի, հայ մարդու, հայկական մշակութային կոթողի հանդեպ բարբարոսությունները մի խումբ զինվորների ձեռքի գործը չեն: Դրանք խրախուսվում, կազմակերպվում եւ հայկական տիրույթում տարածվում են հենց ադրբեջանա-թուրքական իշխանությունների հովանավորությամբ եւ համակարգմամբ:

Դուք չգիտեք, որ այդ արյունոտ խրախճանքը ոչ միայն համացանցային շիզոֆրենիկների հրճվանքի առարկան է, այլեւ խրախուսվում է ադրբեջանա-թուրքական ղեկավարության կողմից, տարածվում պաշտոնյաների, հասարակական-քաղաքական ձեռամբ եւ մնում անպատիժ: Եվ մնալու է անպատիժ…

Դուք չեք փոխվի, որովհետեւ ձեր երեխային թուրքը չի մորթել ձեր աչքի առաջ, որովհետեւ ձեր զինծառայող տղային թուրքը չի խոշտանգել ու սպանել, որովհետեւ ձեր տունը չի մտել թուրքն ու ջարդուփշուր արել ունեցվածքը, որովհետեւ ձեր հողատարածքը չի զավթել թուրքն ու ծաղրելով նայել, թե ինչպես եք լքում սեփական տունը, որովհետեւ ձեր շանը ձեր աչքի առաջ թուրքը չի մորթել միայն այն պատճառով, որ հայի շուն է…

Դուք սթափ չեք, այլապես կիմանայիք, որ թուրքի համար հայատյացությունը սկսվում է օրորոցից եւ շարունակվում մինչեւ մահ: Թուրքի համար անգամ սեփական մահն է հանուն հայատյացության: Այո, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների բացումն ու դրա արդյունքում տնտեսական կապերի ակտիվացումը բխում է առաջնահերթ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի շահերից, սակայն դա հնարավոր չէ, քանի դեռ Թուրքիայում եւ Ադրբեջանում երեխաները կաթի հետ զուգահեռ խմում են հայասպանության կաթիլներն իրենց ծնողների ձեռամբ, հետո՝ դպրոցում, իսկ մնացած կյանքում՝ պետության խրախուսմամբ:

Դա հնարավոր չէ, քանի դեռ հայատյացությունը դուրս չի եկել «ադրբեջանցի» եւ թուրք երեխայի օրորոցից եւ դպրոցից: Նման պայմաններում թուրքի հետ երկարաժամկետ, անգամ՝ կարճաժամկետ խաղաղ համակեցության հեռանկար չի կարող լինել: Իսկ թե ինչպե՞ս եւ ի՞նչ պետք է անել, որպեսզի մեր «հարեւան» երկրներում հայատյացությունը չլինի դրոշակ, հարցի պատասխանը թող տան հենց թուրքի հետ խաղաղություն քարոզողները, եթե իհարկե ունեն պատասխան:

Այո, թուրքերի եւ «ադրբեջանցիների» շրջանում էլ կան ողջամիտներ՝ լրագրողներ, քաղաքական գործիչներ, մշակույթի մարդիկ, գրողներ (այդ թվում՝ տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ), որոնց համար հային սպանելը նպատակ չէ, եւ որոնք պատմություն գիտեն, սակայն նրանք մեծամասնություն չեն, նրանք Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները չեն, նրանք գենետիկ հայասպանության դարավոր շղթայում մի փոքր, շատ փոքր օղակ են ընդամենը:

Թուրքի հետ սահմանները բացելով, առեւտուր անելով՝ խաղաղ կյանքի սպասողները չգիտեն, կամ կոնկրետ նպատակի համար չեն ուզում ընդունել մեկ փաստ. թուրքի (Ադրբեջանի, Թուրքիայի) համար հայի (Հայաստանի, Արցախի) ոչնչացումը նպատակ է՝ ազգային, պետական, ռազմավարական նպատակ, որին հասնելու գործողություններն այսօր ընթացքի մեջ են:

Վերոնշյալ թեզը պաշտպանողները համոզված են, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացումը, առեւտրային կապերի հաստատումն ու դրան հաջորդող տնտեսական խոստումնալից զարգացումը բխում է թե մեր, թե ադրբեջանա-թուրքական շահերից (ծիծաղելու աստիճան ողբալու է հնչում)…

Իսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից հարցրե՞լ եք՝ իրենք էլ են այդպես կարծո՞ւմ: Իրենք ավելի շուտ առեւտուր կանեն առանց մեր գոյության՝ մեր իսկ տարածքով, եւ դրա համար մեզանից ոչ կարծիք կհարցնեն, ոչ էլ՝ թույլտվություն:

Հիշեք, որ «Մեծ Թուրան»-ի համար հայի հետ համակեցություն չկա. կա հայի եւ հայկականության ոչնչացում, եւ տարածաշրջանում այսօրվա իրավիճակը հենց դրան է ծառայում:

Պատերազմը չի վերջացել, Արցախի հարցը չի փակվել, թուրքն էլ չի փոխվել. այո, ավարտեմ ձեր չսիրած նախադասությամբ՝ «թուրքը մնում է թուրք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031