Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Քոչարյան. Խնդրահարույց բան չեմ տեսնում, սա առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում եւ քննարկումներ են ունենում. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 01,2020 11:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիներն ու առկա իրավիճակը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը։

– Ձեր՝ որպես ԲԴԽ անդամի կարծիքով՝ դատավորների հանդիպումը Կառավարության ղեկավարի հետ ինքնին խնդրահարու՞յց է թե՞ ոչ։

– Ես դրանում խնդրահարույց բան չեմ տեսնում, սա առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում եւ քննարկումներ են ունենում, եւ կարծում եմ՝ դա նորմալ գործընթաց է։

– Պարո՛ն Քոչարյան, հանդիպման ընթացքում դատավորների նկատմամբ կոնկրետ գործերով ուղղակի կամ անուղղակի ճնշման փորձ եղե՞լ է։

– Ոչ, խոսք է եղել ընդհանուր իրավիճակի, խնդիրների մասին, եւ բնականաբար, որեւէ առանձին քրեական գործի վերաբերյալ քննարկում տեղի չի ունեցել։

– Իսկ հանդիպման մասնակիցների կազմն ինչպե՞ս է ընտրվել հրավեր է ուղարկվել, ոմանք ընդունե՞լ են, ոմանք՝ ո՞չ։

– Ոչ, ես կոնկրետ հրավերը ստացել եմ Դատական դեպարտամենտի միջոցով։ Հրավիրվել է ոչ թե ԲԴԽ-ն ամբողջությամբ, այլ ԲԴԽ 4 ներկայացուցիչ․ 2-ը՝ ԲԴԽ դատավոր անդամ, 2-ը՝ գիտնական անդամ։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031