Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան. Ավելի քան վստահ եմ, որ այս մարդիկ պատկերացում անգամ չունեին, թե ինչպես պետք է կազմակերպեին այդ սպառազինության փոխադրումը Հայաստան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 01,2020 10:44

– Պատերազմի օրերին փորձ արվեց մեր զենքի պակասն ինչ-որ ձեւով լրացնել: Դուք ի՞նչ մասնակցություն եք ունեցել այդ գործում: Լուրեր են շրջանառվում, որ այլ անձինք փորձել են «ձեռքերը տաքացնել» դրա վրա եւ պատերազմի օրերին զենք են ներկրել: Ձեր մասնակցությունը եղե՞լ է, ովքե՞ր են փորձել մասնակցել մատակարարմանը: Պատերազմի ժամանակ ներկրված զենքից ինչքա՞ն շահույթ է ստացել Ձեր ընկերությունը: 

– Պատերազմի օրերին անմիջական մասնակցություն  ոչ միայն  ես եմ ունեցել, այլեւ մեր ամբողջ թիմը: Գիտակից մարդու համար ակնհայտ է, որ բոլոր սուտ լուրերը տարածում են նրանք, ում,  օրինակ, չհաջողվեց մի քանի տասնյակ միլիոն դոլար հափշտակել պետությունից՝ բանակի հաշվին: Մեր  գործունեությունը կատարվել է պատկան մարմինների համատեղ աշխատանքի եւ վերահսկողության ներքո: Կարող են անցկացնել  ստուգումներ. ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում: Իսկ որոշ կազմակերպություններ եւ նրանց ետեւում կանգնած գործիչներ առաջարկել էին զենք-զինամթերք ներկրել միայն կանխիկ տարբերակով: Օրինակ՝ մատակարարվող ապրանքի գինը եղել է 8 հազար ԱՄՆ դոլար, բայց նրանք ցանկացել են դա մատակարարել 52 հազար եվրոյով: Կամ՝ ապրանքն արժեցել է 43 հազար 600 ԱՄՆ դոլար, առաջարկվել  է 125 հազար ԱՄՆ դոլարով ներկրել: Ավելի քան վստահ եմ, որ այս մարդիկ պատկերացում անգամ չունեին, թե ինչպես պետք է կազմակերպեին այդ սպառազինության փոխադրումը ՀՀ: Այսինքն՝ նպատակը եղել է արագ, կանխիկ տարբերակով գումար աշխատելը: Բարեբախտաբար, պատկան մարմիններ կան, ԱԱԾ-ում՝ ազնիվ սպաներ, ովքեր այդ օրերին լիարժեք իրականացրել են իրենց աշխատանքները:

– Հնարավո՞ր է, որ պատերազմում պարտության պատասխանատվությունը դրվի Պնախարարի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի վրա, Ձեր կամ Ձեր ընկերության դեմ քրեական հետապնդում սկսվի, հնարավո՞ր է հեռանաք Հայաստանից: 

– Ե՛վ ՊՆ-ն, ե՛ւ ԶՈՒ ԳՇ-ն, ե՛ւ ամբողջ բանակն արել են հնարավորինն ու անհնարը, մեր քաջորդիների սխրագործությունները միայն  հիացմունքի են արժանի: Ես ունեմ հայրենիք, որն անսահման շատ եմ սիրում եւ չեմ պատրաստվում լքել այն: Բանակը ոչ մեկի սեփականությունը չէ եւ առավել եւս չպետք է ծառայի իբրեւ գործիք՝ հասարակությանը մոլորեցնելու կամ  մանիպուլացնելու համար: Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելուն, ապա ասեմ, որ եղել են քրեական գործեր, որոնք քննվել են եւ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել: Փառք Աստծո, մենք ունենք առողջ դատող, արհեստավարժ քննիչներ ԱԱԾ-ում, դատախազությունում, ՀՔԾ-ում: Կարծում եմ՝ չկա գեթ մեկ գործարար, ում այս ընթացքում այդքան ստուգել են, ինչքան ինձ: Ես պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող խուսափել քրեական պատասխանատվությունից, եւ եթե ես մեղավոր եմ, պատրաստ եմ կրել ցանկացած տեսակի պատասխանատվություն: Թող պատասխանատվության ենթարկվելու մասին մտածեն բոլոր նրանք, ովքեր իրենց նեղ անձնական շահերն են հետապնդում, այն կազմակերպություններն ու նրանց հովանավորները, որոնք պետության համար այս դժվարին պահին փորձում էին թալանել բանակը: Ովքեր զբաղվում են ապատեղեկատվություն, սուտ լուրեր շրջանառության մեջ դնելով, հասարակությանը մոլորեցնելով, կեղծ օրակարգեր առաջ մղելով:
Թող իրենք մտածեն երկրից գնալու մասին, եթե, իհարկե, կհասցնեն:

Զարուհի ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031