ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՌԴ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են ինժեներական հետախուզության եւ ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղի՝ ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում:
Ռուս խաղաղապահները պայթուցիկ առարկաներից մաքրել են Լաչինի միջանցքի շրջակայքը, հնարավորություն ստեղծել մասնագետներին անվտանգ աշխատել ռազմական գործողությունների ժամանակ վնասված բարձրավոլտ էլեկտրական մալուխները վերականգնելու ուղղությամբ:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները եւ զինամթերքը տեղափոխվում են անվտանգ վայրեր եւ ոչնչացվում, իսկ այն զինամթերքը եւ նյութերը, որոնք հնարավոր չէ տեղափոխվել, պայթեցվում են տեղում:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քանի 29 հա տարածք, 10 կմ ճանապարհ, ստուգվել 100-ից ավելի տուն եւ հանրային նշանակության օբյեկտներ, վնասազերծվել 1000 պայթուցիկ առարկա:
Կարդացեք նաև
ՌԴ Պաշտպանության նախարարության կայքը տեղեկացնում է նաեւ, որ ի թիվս այլնի, որ ԼՂ տարածքում վերականգնվել է 1,2 հազար մետր գազամուղ, 1,5 հազար մետր կապուղի եւ երկու տրանսֆորմատորային կայան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ