Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու տարին լիարժեք հերիք էր բարեփոխումների համար, ավաղ այն վստահվեց նռնականետը հարվածային ԱԹՍ-ի տեղը օգտագործող պոպուլիստին և ունեցանք այն ինչ ունենք»։
Արցախի հերոսը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նաև բարեփոխումների իր տեսլականը, որ հրապարակել էր դեռևս 2018-ին. «Հայոց Ազգային բանակը պետք է լինի կիսապրոֆեսիոնալ X/Y հարաբերակցությամբ,որտեղ X-ը այն զինծառայողներն են, որոնք ծառայում են պետության հետ կնքված պայմանագրին համաձայն,իսկ Y-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք:
1.X խմբում ընդգրկված զինծառայողները պետք է զինվորական մասնագիտությունը համարեն իրենց հիմնական մասնագիտությունը:
2.Y խմբում ընդգրկված զինծառայողները ծառայությունից հետո կարող են իրենց ծառայությունը շարունակել X խմբում ,նրանք համարվում են զինված ուժերի հիմնական զորահավաքային ռեսուրսը»:
Կարդացեք նաև
Մեր պարտության պատճառներից մեկն զորահավաքով հավաքագրվածների ցածր պատասխանատվությունն էր՝նրանց մեծ մասի մոտ այն տպավորությունն էր,որ ճակատի գծից ինքնակամ կարող են դուրս գալ ինչպես նախորդ զորահավաքների դեպքում էր՝զորավարժությունների ժամանակ:Սկզբունքը,,դժվար է զորավարժության ժամանակ-հեշտ կլինի մարտի դաշտում,,չգործեց,որովհետև զորավարժությունների մեծ մասը ավարտվում էր հավաքակայաններ ներկայանալուց և մի քանի ժամ այնտեղ գտնվելուց հետո….: