Լրահոս
Օրվա լրահոսը

Սե­փա­կան կե­տից սկ­սե­լու հա­մար նվա­զա­գույ­նը պետք է ու­նե­նար գեր­ժա­մա­նա­կա­կից ու գերհ­զոր բա­նակ, գեր­տե­րու­թյան ա­ջակ­ցու­թյուն. «Իրատես»

Դեկտեմբեր 01,2020 08:30

Հի­մա ոչ ոք չի կա­րող ա­սել՝ ինչ կլի­ներ, ե­թե Կա­զա­նում 2011-ին հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագր­վեր, ե­թե 2020-ին Նի­կոլ Փա­շի­նյա­նը պա­տե­րազ­մի կե­սին հա­մա­ձայ­ներ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նել: Ոչ ոք: Կա­յին մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը, և կար Լավ­րո­վի պլա­նը, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ սկ­սում է սե­փա­կան կե­տից: Դա, մեղմ ա­սած, խե­լա­գա­րու­թյուն էր. սե­փա­կան կե­տից սկ­սե­լու հա­մար նվա­զա­գույ­նը պետք է ու­նե­նար գեր­ժա­մա­նա­կա­կից ու գերհ­զոր բա­նակ, գեր­տե­րու­թյան ա­ջակ­ցու­թյուն ու գերհ­զոր տն­տե­սու­թյուն, գեր­գե­րա­զանց ժո­ղովր­դագ­րու­թյուն: Ոչ մե­կը չու­նե­նա­լով՝ պա­տե­րազ­մին ըն­դա­ռաջ գնա­լը ի սկզ­բա­նե կա­պի­տու­լյա­ցիա էր, այդ պատ­ճա­ռով էլ Ադր­բե­ջա­նը չէր կանգ­նում հրա­դա­դա­րի ոչ մի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նից հե­տո:

Հնա­րա­վո՞ր էր խու­սա­փել պա­տե­րազ­մից: Ա­յո, ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կին հաս­կա­նար, որ ա­վե­լի լավ է դա­վա­ճան ան­վան­վել ա­ռանց զո­հե­րի ու տա­րածք­նե­րի կորս­տի, քան՝ զո­հե­րից ու տա­րածք­նե­րի կորս­տից հե­տո: Ե­թե հրա­ժա­րա­կան տար օ­գոս­տո­սին: Ե­թե հրա­ժա­րա­կան տար նո­յեմ­բե­րի 8-ին:

Ինչ հեգ­նանք է, որ 2018-ի մա­յի­սի 8-ին՝ Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը, վար­չա­պետ դար­ձած Նի­կոլ Փա­շի­նյա­նը 2020-ի նո­յեմ­բե­րի 9-ին հանձ­նեց Շու­շին ու Ար­ցա­խը: Հի­մա նրա բո­լոր բա­ցատ­րու­թյուն­նե­րը «Ինչ­պես չէի ու­զում դա­վա­ճան դառ­նալ ու դար­ձա»՝ թե­մա­յով ա­զատ շա­րադ­րու­թյուն են: Բո­լոր այդ «շա­րադ­րու­թյուն­նե­րին» պատ­մու­թյու­նը «ան­բա­վա­րար» է նշա­նա­կե­լու, ո­րով­հետև իր պա­տաս­խան­նե­րի ո­րո­նում­նե­րում նա ե­լա­կետ է ու­նե­ցել ոչ թե հայ­րե­նի­քը, ոչ թե պե­տու­թյան շա­հը, այլ իր ան­ձը: Նրա­նից ա­ռաջ ընտ­րել են պե­տու­թյու­նը, նա ընտ­րեց ի­րեն: Սա է ամ­բողջ պատ­մու­թյու­նը:

Սերժ Սարգ­սյա­նը սխալ­վեց՝ ա­սե­լով «Ես սխալ էի, Նի­կո­լը՝ ճիշտ», նա շախ­մա­տի այս պար­տիան ճա­կա­տագ­րի հետ պարտ­վեց՝ ընտ­րե­լով սխալ խա­ղա­ցո­ղի. Նի­կո­լը ոչ միայն դի­մադ­րու­նակ չէր, այլև շախ­մա­տի փո­խա­րեն նար­դի էր խա­ղում՝ ա­պա­վի­նե­լով զա­ռին: Դեռ Էյ­նշ­տեյնն է ա­սել, որ Աստ­ված զառ նե­տող­նե­րին չի ըն­դու­նում: Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ինքն ի­րեն Հի­սուս էր հայ­տա­րա­րում: Հետևանք­նե­րը….

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031