Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատման աշխատանքներին չեն մասնակցում հայկական կողմերի մասնագետներ. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 01,2020 08:00

«Նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակից, տ.գ.թ. Շահեն Շահինյանը, որը նաեւ ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետն է եղել, նոյեմբերի 23-ին բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին եւ Արցախի նախագահին: Մասնագետը նախ նշում է, որ համաձայն տարածվող լուրերի, սահմանազատման աշխատանքներին չեն մասնակցում հայկական կողմերի մասնագետներ։ Եվ բացատրում, որ տարիներ առաջ, երբ Հայաստանի եւ Վրաստանի Հանրապետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանների ճշտգրտման աշխատանքներ էին տարվում, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի մասնագետները ներգրավված լինելով աշխատանքներում իրենց մասնագիտական գիտելիքներով եւ հմտություններով ամեն կերպ պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության շահերը: Այսօր չկա «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, սակայն կան մասնագետներ, ովքեր պատրաստ են ներգրավվելու սահմանազատման աշխատանքներին եւ պաշտպանել հայկական շահերը։

Մասնագետները բացատրում են, որ GPS-ների պահով ոչ թե մեկ, այլ մի քանի խնդիր կա: Օրինակ՝ այսպես ասենք՝ չափազանց, շատ խիստ անհրաժեշտություն կա հասկանալու, թե ինչ սխալանքի միջակայք ունի այդ սարքը, ում ձեռքին է այդ սարքը, ինչ տվյալներ են ներմուծված: Որովհետեւ պարզվում է, սահմանի տեղաշարժ կարող է լինել՝ անգամ մինչեւ հարյուրավոր մետրեր՝ կախված GPS ներմուծված տվյալներից…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ադրբեջանը նախօրոք այդ էլ հոգացած կլինի՝GPS համակարգում իր համար նպաստավոր պայմաններ ստեղծելով,կամ ռուսների ձեռքին այնպիսի սարքեր են,որոնք նախօրոք ծրագրված են:Այնպիսի տպավորություն է,որ ռուսները եկել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու և հնարավոր ընդարձակելու համար, այլ ոչ թե Արցախի հայ բնակչությանը փրկելու…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031