Չնայած ջեռուցման շրջանը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սկսվում է նոյեմբերի 15-ից, սակայն մինչեւ այսօր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ջեռուցում չկա։ Մեզ ահազանգած դատապարտյալների խոսքով, այդ պայմաններում չեն էլ թույլատրում, որպեսզի նրանց հարազատները էլեկտրական տաքացուցիչներ բերեն (էլպլիտա–Ա․Դ․)։
Երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ին պաշտոնական հարցում ենք ուղարկել քրեակատարողական ծառայություն եւ սպասում ենք պատասխանի։ Մինչ պատասխանը՝ ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ «Արմավիր» ՔԿՀ–ի կաթսայատանը վթար է տեղի ունեցել, ընթանում են վերանորոգման աշխատանքներ։
Հետաքրքիր է նաեւ, որ երկուշաբթի՝ ժամը 13-ից հոսանքազրկվել էր «Արմավիր» ՔԿՀ–ի շենքը ու էլեկտրամատակարարումը վերականգնվեց միայն՝ ժամը 21.30-ի սահմաններում։ Ավելացնենք, որ չնայած էլցանցի ենթակայանում տեղի ունեցած վթարին, դատապարտյալների ճաշն ու ընթրիքը, ըստ ժամանակացույցի՝ հատկացվել են։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ