Սոթքի հանքի բացման աշխատանքները սկսել եմ ես, 1975 թվականի վերջին 1976-ի սկզբներին արդեն իսկ Քելբաջարի ղեկավարությունը սկսեց աղմկել, թե դա իրենց տարածքներն են։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Սոթքի հանքավայրի նախկին տնօրեն Կորյուն Հակոբյանը։
Հակոբյանն ասում է՝ դեռ այն ժամանակ է պահանջել բերել սահմանի դեմարկացիոն գծի նկարագիրը՝ հասկանալու համար այդ սահմանը իսկապես անցնո՞ւմ է ջրբաժանով․
«Վարդենիսցներ կային, մեծահասակ մարդիկ, ովքեր պնդում էին, որ այդ տարածքները որպես արոտավայրեր պատկանել են Սոթք գյուղին և երբեք Ադրբեջանին չեն պատկանել։ Նրանք պնդում էին, որ դեմարկացիոն սահմանային գիծը անցնում է Թարթառի ձախ վտակով՝ Սեիդլարով։ Ես այդպես էլ այդ դեմարկացիոն գծի մանրամասն նկարագրությունը թե՛ մեր կողմից, թե՛ Ադրբեջանի ղեկավարության կողմից չեմ տեսել, դրանից ելնելով ես ասում եմ, որ խնդիրը վիճելի է»։
Մեր հարցին, թե խնդիրը վիճարկելու պարագայում հնարավո՞ր է հօգուտ մեզ հանգուցալուծում լինի, Հակոբյանն ասում է՝ նայած ով կբանակցի, բայց չի բացառվում, որ որևէ լուծում գտնվի հօգուտ մեզ․
Կարդացեք նաև
«Եթե չկա այդ մանրամասն նկարագրված սահմանային գիծը, արդեն իսկ հարցը դառնում է վիճարկելի, որքանով Ադրբեջանը կարող է ասել այսքանը իմն է, նույնքան մենք էլ կարող ենք ասել՝ ձերը չէ, մերն է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
https://www.youtube.com/watch?v=zhOe9HAv-2I&feature=emb_logo