Այսօր Մաշտոցի եւ Սայաթ-Նովա փողոցներում անհնազանդության ցույց անող քաղաքացիների բերման էին ենթարկել ոստիկանություն:
Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ցույցի մասնակիցներից ընդհանուր առմամբ բերման են ենթարկել 33 քաղաքացու:
Ավելի ուշ ոստիկանության լրատվականից մեր հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունեն բերման ենթարկվածները՝ պատասխանեցին, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար են բոլորը բերման ենթարկվել ու այժմ կազմվում են համապատասխան արձանագրություններ:
Նշենք, որ սույն օրենսգրքի 182 հոդվածի համաձայն, հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ