Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանի համազգեստով բանդիտները մարդկանց հատ-հատ գողանում են և տանում ոստիկանության բաժիններ». Բագրատ Եսայան

Նոյեմբեր 30,2020 20:25

«Իրենց իրավունքներն իրացնող մարդկանց մայթից գողանում և տեղափոխում են ոստիկանական բաժանմունքներ»,- հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, պատմաբան Բագրատ Եսայանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Նիկոլ, դավաճան» կոչերով քաղաքացիները նախ փորձեցին փակել Մաշտոցի պողոտան, ոստիկանները նրանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառեցին, բերման ենթարկեցին: Նրանց, այնուամենայնիվ, հաջողվեց մի քանի անգամ փակել պողոտան, դեպի Մաշտոցի պողոտա տանող ճանապարհահատվածը: Հետո երթով շարժվեցին դեպի Աբովյան փողոց և այնտեղ ավարտեցին անհնազանդության գործողությունները:

Ոստիկանները բիրտ ուժ էին կիրառում քաղաքացիների նկատմամբ, անգամ մի քանի հոգով փորձում էին բերման ենթարկել մի քաղաքացու, նա շնչահեղձ էր լինում, մեկ այլ դեպքում բիրտ ուժ կիրառելով հեռացնում էին ոտքից վիրավոր մի երիտասարդի:

Բագրատ Եսայանը բանդիտական որակեց ոստիկանության գործողությունները ու ասաց, որ անձամբ է տեսել թե ինչպես են բերման ենթարկում 7-8 քաղաքացիների: Նա նշեց. «Բանդիտական գործողությունները, որ այս համազգեստը հագած մարդիկ որդեգրել են, մի դավաճան Նիկոլին պաշտպանելու համար է: Ոստիկանի համազգեստով բանդիտները մարդկանց հատ-հատ գողանում են և բերման ենթարկում ոստիկանության բաժիններ»:

Նշենք, որ քաղաքացիները նախապես տեղեկացրել էին երթ անցկացնելու մասին, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տալիս՝ բերման ենթարկելով: Իրավապաշտպանների գնահատմամբ՝ բերման է ենթարկվել շուրջ 30 քաղաքացի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30