«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․
Razm.info-ն հերթով կներկայացնի, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։
ԹԻՐԱԽ №5. ՀԱՋԻՂԱԲՈՒԼԻ ԶԻՆԱՊԱՀԵՍՏԸ
Թերևս կարիք չկա որևէ մեկին բացատրել, թե որքան կարևոր են պատերազմում զինապահեստները և դրանց ոչնչացումն ինչ ազդեցություն կարող է թողնել պատերազմի ընթացքի ու ելքի վրա։ Միայն նշենք, որ զինապահեստներին հասցված հարվածները, անգամ եթե լիովին չոչնչացնեն այն, ստիպելու են թշնամուն ռեսուրսներ տրամադրել հրդեհները մարելու, շրջակա բնակավայրերի էվակուացիան կազմակերպելու, զինապահեստի չվնասված հատվածները մեկուսացնելու կամ էվակուացնելու վրա։ Այդ ամենին մենք բազմիցս ականատես ենք եղել տարբեր երկրներում զինապահեստների հրդեհների ժամանակ, ընդ որում՝ նաև Ադրբեջանում, երբ 2017թ․ հրդեհ բռնկվեց երկրի այն ժամանակ խոշորագույն Գիլյազիի զինապահեստում։ Այդ հրդեհից հետո, ի դեպ, զինապահեստը հանվեց շահագործումից։
Կարդացեք նաև
Այժմ ներկայացնենք Ադրբեջանի ներկայումս գործող ամենախոշոր ու կարևոր զինապահեստը, որը կարող էր թիրախ դառնալ հայկական «Իսկանդեր»-ների համար։
Այն գտնվում է Հաջիղաբուլ քաղաքից ուղիղ գծով մոտ 10կմ արևելք, իսկ Արցախի նախապատերազմյան սահմաններից հեռավորությունը կազմում է մոտ 160կմ։ Զինապահեստը սկսել է կառուցվել 2013թ-ից հետո ու ներկայումս կազմված է առնվազն 20 վերգետնյա ու 38 ստորգետնյա պահեստարաններից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: