Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուլիգանավարի մարդկանց բերաններն ուզում են փակել». Ռեֆորմիստների՝ հարձակման ենթարկված անդամները հետազոտվում են

Նոյեմբեր 30,2020 19:33

Կուսակցության երեք անդամներ մարմնական վնասվածքներ են ստացել Կիևյան 4/3 հասցեում՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կորյուն Մկրտչյանի տան մոտ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ:

«Դիմել ենք իրավապահներին, այս պահին զբաղվում է ոստիկանությունը: Հիմա հիվանդանոցում են. մեր ակտիվիստներին են այցելել»,-քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Հիշեցնենք՝ կուսակցության երեք անդամներ մարմնական վնասվածքներ են ստացել Կիևյան 4/3 հասցեում՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կորյուն Մկրտչյանի տան մոտ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ:

Կուսակցության անդամները տեսանյութով արձանագրել են, թե ինչպես են իրենց վրա հարձակում գործում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարձակվում և վիրավորական արտահայտություններ հնչեցնում:

Վահան Բաբայանը տեղեկացրեց՝ այս պահին տուժածները հետազոտվում են:

Մեր հարցին՝ կասկածյալների շրջանակ կա՞, Վահան Բաբայանը պատասխանեց. «Ես ինքս այնտեղ չեմ եղել: Տեսանյութը կա, հրապարակել ենք. ամեն  ինչ այնտեղ երևում է: Դրանից ավել որևէ տեղեկություն չունեմ այդ մարդկանց՝ ով լինելու մասին»:

Վահան Բաբայանն ասաց՝ բողոքի ցույցերը պատգամավորների տների մոտ շարունակվելու են: Կատարվածին գնահատական տալով՝ ասաց. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է Նիկոլ Փաշինյանի իշխանության անհանդուրժողականությունը, իր վարած քաղաքականությունը և այն ամենը, ինչի մասին մենք խոսում էինք վերջին երկուսուկես տարիների ընթացքում, այսօր իրականություն է: Մարդիկ այսօր խոսելու, կարծիք  հայտնելու իրավունք նույնիսկ չունեն: Խուլիգանավարի մարդկանց բերաններն ուզում են փակել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30