«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, իրավաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրում է.
«Լուրեր են շրջանառվում, որ հայկական կողմին ստիպում են հետ քաշվել նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջանների այն հատվածներից, որոնք մինչև այժմ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Արդյունքում՝ Կապանի օդանավակայանը, Մեղրիի որոշ գյուղեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի և Կուբաթլուի շրջանի միջակայքում կարևորագույն բարձունքներ ու դիրքեր կարող են հայտնվել թշնամու ձեռքում…
Հիմա հարցի իրավական կողմը․
Ա/ Նոյեմբերի 10-ի խայտառակ ամոթալի կապիտուլացիոն հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԴԻՐՔԵՐՈՒՄ»:
Կարդացեք նաև
Բ/ Այս կանոնից բացառություն է արվում միայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերով, որոնց համաձայն՝ մենք թշնամուն վերադարձնում ենք միայն Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները։ Այստեղ ուշադրությունը, խոսքը ադրբեջանական վարչատարածքային միավոր Լաչինի, այլ ոչ թե հայկական Քաշաթաղի շրջանների մասին է։ Տարբերությունն այն է, որ ի տարբերություն Քաշաթաղի, Լաչինը ՉԻ ԸՆԴԳՐԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ Կուբաթլուի և Զանգելանի շրջանները (ստորև՝ Լաչինի շրջանի տեղադրությունը քարտեզի մեջ)։
Գ/ Այսինքն՝ պետք է գործի հայտարարության 1-ին կետը, որի համաձայն մեր զորքերը պետք է մնան Կուբաթլուի և Զանգելանի մատույցներում, այնտեղ, որտեղ գտնվում են այս պահին։
ԳՈՆԵ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԵՂԵՔ ՈՒ ՁԵՐ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԵԶ ՄՆԱՑՈՂ ՓՇՐԱՆՔՆԵՐԸ ՊԱՀԵՔ»։
ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ, ՄԵՂՐԻԻ ՈՐՈՇ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՎ ԿՈՒԲԱԹԼՈՒԻ ՈՒ ԶԱՆԳԵԼԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ։ Լուրեր են շրջանառվում, որ...
Posted by Varazdat Harutyunyan on 2020 թ. նոյեմբերի 30, երկուշաբթի