Մեկ օրվա ընթացքում Հայաստանի Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել 1699 բնակիչ: Ընդհանուր առմամբ նոյեմբերի 14-ից իրենց նախկին բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 25 հազար փախստականներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենիկովը՝ հավելելով, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գոտու ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվել է:
Ռուս պաշտոնյան նշել է, որ խաղաղապահներն աջակցություն են ցուցաբերել Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում դասապրոցեսի վերականգման աշխատանքներին: Նոյեմբերի 27-ին ուսումնական պրոցեսին վերադարձել է ավելի քան 4000 աշակերտ: Աջակցություն է ցուցաբերվում Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի վերականգմանը, որտեղ վերականգնվել է էլեկտրա և ջերմամատակարարումը:
Կոնաշենիկովը նաև հայտնել է ռուս խաղաղապահների աջակցությամբ աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղում էլեկտրա և գազամատակարարման, կապի միջոցների վերականգնման ուղղությամբ:
Աշխատանքներ են տարվում նաև պայթյունավտանգ առարկաներից տեղանքն ականազերծելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ մինչ այժմ ականազերծվել է ավելի քան 29 հա տարածք և ավելի քան 9 կմ ճանապարհ, Ստեփանակերտում հայտնաբերվել և վնասազերծվել է 968 պայթյունավտանգ առարկա: Ստեփանակերտում գործարկվել է դաշտային հիվանդանոց, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով:
Կարդացեք նաև
Կոնաշենիկովը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ գործակցությամբ շարունակվում է զոհվածների որոնողական և մարմինների փոխանակման աշխատանքները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ