Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը հրաժարվել է, բայց դեռ պաշտոնավարում է

Նոյեմբեր 30,2020 18:45

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականի մասին լուրը Aravot.am- ի հետ հեռախոսազրույցում հաստատեցին Սյունիքի մարզպետարանի պատասխանատուները։

«Մարզպետը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար, բայց շարունակում է պաշտոնավարել մինչեւ կառավարության որոշումը», –ասաց  մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։

Նշենք, որ Հունան Պողոսյանի պատերազմից հետո վերադարձել էր աշխատանքի եւ որպես մարզպետ կատարում էր գործառույթները։

Ավելացնենք, որ օրեր առաջ մարզպետարանն, ի պատասխան մեր հարցման, հերքել էր  Հունան Պողոսյանի աշխատանքից ազատվելու մտադրության մասին խոսակցությունները։  Իսկ  նոյեմբերի 16-ին՝ արձագանքելով «Սյունյաց երկիր» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի  հարցադրումներին,  Հունան Պողոսյանը մասնավորապես ասել էր, որ ինքը  գործի մարդ է եւ  ոչ թե խոսքի։ «Եվ այդ գործը հիմա էլ արվում է ողջ ծավալով, ընդ որում, լիարժեք արվում է նաեւ համայնքների ղեկավարների կողմից ։ Ա՛յ, նրանց հայրենասիրությունն է ուսանելի, եւ հպարտ եմ, որ միասին ենք աշխատում»,–նշել էր Սյունիքի մարզպետը։ Ինչ վերաբերում է, սեպտեմբերյան պատերազմին ու կատարվածին՝ Հունան Պողոսյանը ասել էր․

«Տա Աստված, ժամանակ ունենանք, կխոսենք։ Պարզապես իմ սկզբունքներից դուրս են ինքնագովությունն ու շատախոսությունը, ինքնագնահատականներ շռայլելը։ Առավելեւս՝ այս դժվարին պայմաններում արվածն ու անելիքն ի լուր ամենքի, նաեւ թշնամու, հայտարարելը․․․Ինձ խորթ է ականջահաճո հայտարարություններ անելը։ Ինձ համար դա անընդունելի է։

Ես աննկատ, անաղմուկ, բայց հիմնավոր աշխատանքի կողմնակից եմ»,–ասել էր նա։ Իսկ վերջում Հունան Պողոսյանը նշել էր,  որ ունի կայացրած որոշում։ «Այն ինձ համար միանշանակ է ու անբեկանելի։ Բայց այս պահին մեզ համար առաջնահերթ է մեր սահմաններն ամրացնելն ու անառիկ պահելը։ Առայժմ՝ այսքանը։ Աստված պահապա՛ն բոլորիս», –իր պատասխանը եզրափակել էր Հունան Պողոսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30