Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյանը Փաշինյանին ընտրած քաղաքացիներից պահանջում է՝ ինչպես բերել են իշխանության, այնպես էլ պահանջեն հրաժարականը

Նոյեմբեր 30,2020 18:40

«Պահանջում եմ բոլոր այն մարդկանցից, որոնք այս հրապարակում 2,5 տարի առաջ խաբվելով, հավատալով ու վստահելով այս պատուհասը բերեցին մեր գլխին, բարի լինեն հավաքվեն, այդ մարդուն կանչեն պատասխանատվության»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Զաքարյանը, որը նույնպես կառավարության առաջ հացադուլ է հայտարարել: Նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը պետք է «դատվի պետության ու իր հայրենիքի դեմ գործած հանցանքների համար»:

Արշակ Զաքարյանի խոսքով, ինքը չի պահանջում վարչապետի հրաժարականը, քանի որ նրան չի ընտրել եւ խոսքն ուղղում է այն հարյուր հազարավոր քաղաքացիներին, որոնք նրան դարձրել են վարչապետ. «Այդ նույն մարդիկ իրենց մեջ քաջություն գտնեն նույն կերպ պատասխանատվության կանչեն իրենց ընտրյալին»:

Նա իրավապահ համակարգին էլ կոչ արեց հանցակից չլինել եւ քայլեր ձեռնարկել, որովհետեւ տեղի է ունեցել «հանցագործություն՝ կապիտուլյացիա, սահմանադրական կարգի տապալում»: Արշակ Զաքարյանի խոսքով, շատերը հույս են ունեցել, որ փոփոխություն կլինի, քանի որ նախորդ ռեժիմից դժգոհների քանակը շատ էր. «Դրա արդյունքում սխալ են թույլ տվել, հիմա ժամանակն է այդ սխալն ուղղելու: Մենք պետք է ձերբազատվենք անհատի պաշտամունքից: Հիմա էլ ասում են՝ բա ո՞վ: Ես կարծում եմ, որ այսօր պետք է լինի ընտրյալներից բաղկացած ժամանակավոր կառավարություն, մարդիկ զբաղվեն իրենց գործով, կարգ ու կանոն հաստատվի երկրում, ձեւավորվի կառավարման նոր մոդել: 2000 տարի մենք ապացուցեցինք, որ երկիրը տանում են տապալման: Պետք չէ լինի մեկ հոգի»:

Ըստ նրա, ռազմագերիների հարցը անորոշ է, Արծվաշենի մասին որեւէ մեկը չի խոսում. «Հարյուր հազարով եկել եք այդ մարդուն ընտրել եք, բա ո՞ւ եք այդ հարյուր հազարդ: Ինքն էլ այնտեղից նայում է, ասում է՝ մարդ չկա, 5-6 հոգի են հավաքվել»:

Արշակ Զաքարյանը գտնում է, որ Փաշինյանն ի սկզբանե դավաճանել է ռազմագերիներին, քանի որ այդ եռակողմ համաձայնագրում նրանց մասին ոչ մի հստակեցում չկա: Նա նաեւ գտնում էր, որ «վիրտուալ» աշխարհով երկիր կորցրինք եւ կոչ արեց, վիրտուալիս վերադառնալ իրականություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30