Այս պահին լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում: Մի խումբ քաղաքացիներ փակել են Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակը: Նրանց թվում են նաև ՀՅԴ երիտասարդները: Ցույցի մասնակիցները գոչում են «Նիկո′լ, դավաճան»:
Ոստիկանները, նրանց հրելով, գետնին քարշ տալով, հեռացնում են պողոտայից՝ բերման ենթարկելով, երբեմն նաև բիրտ ուժ կիրառելով: Ցուցարարները, մատնացույց անելով ցույցի մասնակիցներից մեկին, ոստիկաններին զգուշացրին. «Մի հրեք իրեն, վիրավոր է»:
Այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած Ֆրանսիայի հրապարակում: Նրանց հրահանգվեց շղթա կազմել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ