Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահամաճարակային անվտանգության ինչ ընթացակարգ է սահմանված Հայաստան մուտք գործող անձանց համար

Նոյեմբեր 30,2020 18:08

Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է՝ Covid-անվտանգության ի՞նչ ընթացակարգ է սահմանված ՀՀ մուտք գործող անձանց համար։

Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝
– Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից։

– Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ եւ դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Չվերթներն աստիճանաբար վերականգնվում են նաեւ «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով եւս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են Covid-նմուշառման կետեր։

Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում  են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։ Միաժամանակ նաև  ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին,
և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։

Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30