Մեծարգո Գենադի Անդրեյի,
Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որի շնորհիվ հնարավոր եղավ փրկել Արցախի մի մասը և կասեցնել հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, որի ականատեսը մենք եղանք Արցախյան պատերազմի քառասունհինգ օրերին։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, բոլոր գերատեսչական կառույցներին, խաղաղապահներին, որոնց շնորհիվ մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ի դեմս ռուս մեծ ժողովրդի, հայերն ու Հայաստանն ունեն դարերով փորձված վստահելի դաշնակից։
Մեծարգո Գենադի Անդրեյի,
Դուք այն վառ անհատականությունն եք, որ վայելում եք մեծ հեղինակություն և ունեք ծանր կշիռ, ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում և հետխորհրդային երկրներում, այլև ամբողջ առաջադեմ հասարակության շրջանում։ Հետևաբար, խնդրում ենք Ձեզ, օգտագործել Ձեր հեղինակությունն ու բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի սատար կանգնեք հայ ժողովրդին և Հայաստանին այս օրհասական պահին։
Հիմա Ադրբեջանում գտնվում են հայ ռազմագերիներ, որոնց մասին հայկական կողմին չեն տրամադրվում տեղեկություններ, նրանց սպառնում է ֆիզիկական գոյության վտանգ, ավելին, շրջանառվում են լուրեր և տեսանյութեր, որտեղ նսեմացվում ու ոտնահարվում է նրանց պատիվն ու արժանապատվությունը, որը հակասում է Միջազգային Մարդասիրական Իրավունքին և Ժնևյան Կոնվենցիայի (1949թ) դրույթներին։
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմին են անցել հայկական հոգևոր և մշակութային հարուստ ժառանգության լուռ վկաներ, որոնց ճակատագրին այժմ անհայտ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են վանդալիզմի զոհ դառնում ոչ միայն մշակութային օբյեկտները, այլև հայկական գերեզմանները, ընդ որում, նաև 1941-1945թթ Մեծ Հայրենական Պատերազմի զոհերի հուշարձանները։
Հայ փախստականները չեն կարողանում ապահով ու անվտանգ տեղափոխվել իրենց բնակավայրերը և ապրել այնտեղ։
Հարգելի Գենադի Անդրեյի,
Լիահույս ենք, որ Դուք, օգտագործելով Ձեր բոլոր հնարավորությունները, համբավն ու հեղինակությունը, կփորձեք օգնել Ադրբեջանից հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց վերադարձին, հայկական մշակութային արժեքների պահպանության և փախստականների անվտանգ բնակության հարցերում։
Խորին հարգանքով, կոմունիստական կրակոտ ողջույնով և դեպի լավի անհամբեր սպասումով՝
Ե․ Յ․ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար