«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես փորձեցի ընկերներիս հետ միասին լսելի դարձնել զինվորների ծնողների ձայնը, հույս ունեմ, թեկուզ չնչին, բայց օգուտ տվեց:
Ուրախ եմ, որ շատ մտավորականներ արձագանքեցին: Ուրախ եմ, որ անկախ իմ վերաբերմունքից, շատերը մաքրվելու փորձ արեցին: Ողջունում եմ ամեն քայլ, որը կօգնի հարցի լուծմանը:
ԲԱՅՑ, ազնիվ լինելով ինքս ինձ հետ հասկանում եմ` ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ, կիսաքաղաքականացված կամ դրա որևէ տարբերակ, եթե համոզված եմ, որ.
Նիկոլը վտանգ ա երկրի համար ու պետք ա հեռանա✅
Կարդացեք նաև
Նրա ճակատագիրը պետք ա որոշի դատարանը✅
Կդառնամ լուռ ու համեստ մարդ, կշարունակեմ զբաղվել իմ արվեստով` երբ նորից կունենանք երկիր: Բոլոր իր թերություններով` բայց ՊԵՏՈւԹՅՈւՆ»: