Կառավարության շենքի առջեւ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացիներին միացած 2008-ին զոհված զինվորի մայր Անահիտ Կիրակոսյանի համար երեկ շտապ բուժօգնության կանչ էր գրանցվել: Բժիշկները եկել ու նրան խիստ հորդորել էին դուրս գալ հացադուլից:
Այսօր տիկին Անահիտը այցելել էր հացադուլը շարունակող իր ընկերներին: Նա Aravot.am-ին ասաց. «Արդեն գլխապտույտներ ունեի ու ոտքի վրա հավասարակշռությունս դժվարանում էի պահել: Բժիշկները հորդորեցին, որ մնամ տանը: Ես ականջալուր եղա նաեւ հենց առաջին օրվանից ինձ համոզող հացադուլավոր իմ ընկերների հորդորին: Բայց ես նրանց չեմ կարող մենակ թողնել: Իրենք զորակցության պակաս չեն զգում, բայց հիմա եկել ու իմ կողմից եմ աջակցություն ցույց տալիս»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ