Ադրբեջանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներով ավտոմայրուղի կառուցել մինչև Հայաստանի սահման: Այս մասին հայտարարել էԱդրբեջանի Ավտոճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայությունը:
«Նոր ճանապարհը Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի հետ սահման ավտոմայրուղին է»,- ասել է գործակալության ներկայացուցիչ Անար Նաջաֆլին՝ հստակեցնելով, որ մայրուղու շինարարության աշխատանքներն արդեն սկսվել են:
Նա հավելել է, որ ապագայում մայրուղին կարող է էլ ավելի հեռուն գնալ՝ Հայաստանի սահմանից Նախիջևանի ուղղությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ