Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 11-ի ԱԺ խորհրդի նիստում ինքն ասել է, որ մենք պարտվում ենք, բայց իր լուծումը հետեւյալն է՝ պետք է լինի կարճ հրադադար». Մարուքյանը փակագծեր է բացում

Նոյեմբեր 30,2020 15:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սկսել է արդարանալ ու նրա վերջին գրառումներից ստացվում է, որ դուք մինչեւ նոյեմբերի 9-ը շատ լավ իմացել եք ինչ է կատարվում: Aravot.am-ի այս դիտարկմանն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Երբ մենք շատ լավ իմացել ենք, եղել է հոկտեմբերի 11-ի ԱԺ խորհրդի նիստին: Ինքն ասել է, որ մենք պարտվում ենք, բայց իր լուծումը հետեւյալն է՝ պետք է լինի կարճ հրադադար եւ շարունակենք պատերազմը: Ես ասել եմ՝ գնա Ռուսաստան, դիմիր ՌԴ-ին, թող դադարեցնի: Որ ինքն ասում է՝ շատ լավ իմացել ենք՝ երբ իմացել ենք, այդ օրից սկսած՝ իրեն ասել ենք՝ դադարեցրու կռիվը: Վլադիմիր Պուտինի հայտարարությունը որեւէ մեկը չի հերքել, մարդն ասում է ՝ ասացի, Շուշին մնա ձեր վերահսկողության տակ, բայց փախստականները գան, չի համաձայնել Փաշինյանը: Ու իր «անմեղի օրագրում», կամ իր մեղավորի օրագրում ինքը դա չի հերքել»:

Մարուքյանն ընդգծեց՝ հնարավոր է եղել կռիվը շուտ դադարեցնել ու չի դադարեցվել. «Երբ արձանագրել ես, որ դու կոտորվում ես, պետք է այդտեղ կանգնես»:

Էդմոն Մարուքյանն ԱԺ խորհրդի փակ նիստից որոշ դրվագներ էլ պատմեց. «Ես իրեն հարց եմ տվել, ասել եմ՝ պարոն վարչապետ, ձեր պլանը ո՞րն է, պլանը պատերազմի ժամանակ պիտի ասի գլխավոր հրամանատարը, ոչ թե ընդդիմադիր եսիմ ով: Ինքը պիտի ունենա պլան: Ասել եք՝ մեզ հետ ուրիշ լեզվով չեն կարող խոսել, հարձակվեն՝ կկոտորվեն, կռիվը տեղափոխելու ենք իրենց տարածք, նոր պատերազմ՝ նոր տարածքներ, ասել եմ՝ դուք եք, չէ՞, ասել, պարոն վարչապետ: Ուզում էր հարցին պատասխանել, ասացի՝ մի րոպե, ռացիոնալ պլան կասեք, որովհետեւ ես իրեն լավ ճանաչելով՝ գիտեի, որ իռացիոնալ բան է ասելու: Ասաց՝ ռացիոնալ բան չկա, իմ լուծումներն իռացիոնալ են: Դա եղել է ԱԺ խորհրդի նիստում ու ինքը իր ոչ մի հայտարարության մեջ չի հերքել: Եթե մեկը կասկածում է իմ ասած խոսքերի վրա, թող ձայնագրությունները հրապարակի ե՛ւ Անվտանգության խորհրդի նիստի, ե՛ւ մյուսի: Անվտանգության խորհրդի նիստում հարցրել ենք, ասել ենք՝ ռեսուրս կա՞, ասել է՝ չկա, այդ հարցն էլ ենք տվել: Ասել է՝ տարբերակ չկա, Սարդարապատ է: Ուղղակի չի նշում, որ Սարդարապատի ժամանակ Բայրաքթար չի եղել: Ի՞նչ է նշանակում՝ Սարդարապատ է, պատմության անցքերը լավ չգիտե՞ս, խառնել ես 21-րդ դարի պատերազմը ինչի հետ»:

Մարուքյանն ասաց, որ կա մի մեղավոր ու այդ մեկը Նիկոլ Վովայի Փաշինյանն է: Մեր հարցին՝ հիմա համակերպվելո՞ւ եք, որ Նիկոլ Վովայի Փաշինյանը իշխանություն է մեր երկրում, կնիքն իր ձեռքում է ու շարունակում է որոշումներ կայացնել ժողովրդի անունից՝ Մարուքյանը պատասխանեց. «Ինչ է նշանակում համակերպվել, ես չեմ պատրաստվում ինձ վրա կապել Շահիդի գոտի եւ տրաքել: Մենք սահմանադրական մեխանիզմները կիրառելու ենք, ապօրինի, անօրինական ոչ մի բան չենք անելու: Չենք համակերպվելու, բայց չհամակերպվելն ունի ճանապարհներ՝ իմպիչմենտի գործընթաց, այլ լուծումներ, կոնսենսուսային կառավարություն, քննարկումներ մտավորականների հետ, դա անում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30